Զբոսաշրջիկը զիփլայն վարելիս ընկել է և մահացել. Տեսանյութ

Զբոսաշրջիկը զիփլայն վարելիս ընկել է և մահացել. Տեսանյութ

Իրադարձային Ipress 2022-10-27 20:37:00 522
ziplayn-mah_ACkfZ.jpg

Բրազիլիայի հայտնի ծովափնյա հանգստավայրում տեղացի զբոսաշրջիկը զիփլայնով անցել է ավազաթմբի վրայով և մահացել դժբախտ պատահարի հետևանքով: Տղամարդու մահվան տեսանյութը հրապարակում է Globo պորտալը։

Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բելեմ քաղաքից 39-ամյա Սերջիո Մուրիլո դե Լիմա Սանտանան (Sergio Murilo de Lima Santana) իր հանգիստն է անցկացրել երկրի արևելյան ափին գտնվող Canoa Quebrada ծովափնյա հանգստավայրում: Տղամարդը որոշել է փորձել զբոսաշրջիկների շրջանում հայտնի զիփլայնը:

Նկարահանված կադրերում հայտնվել է ողբերգության պահը. երբ տղամարդը գրեթե մոտեցել է հեռավորության կեսին, մալուխը լարված պահող հենարաններից մեկը թեքվել է, և զբոսաշրջիկը տապալվել է գետնին։

Դեպքի վայր ժամանած շտապօգնությունն արձանագրել է տուժածի մահը։

Նշվում է, որ իշխանությունները հետաքննություն են սկսել զբոսաշրջիկի մահվան պատճառների վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունները շրջանի բոլոր զիփլայններն արգելել են՝ մինչև անհրաժեշտ ստուգումները չանցկացվեն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը