Զարհուրելի սպանություն Երևանում. եղբայրը դանակով գլխատել է քրոջը

Զարհուրելի սպանություն Երևանում. եղբայրը դանակով գլխատել է քրոջը

Իրադարձային Ipress 2020-08-01 20:04:00 13890
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bsi_867Gt.jpg

Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել:

Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր և ինչ է տեղափոխում, վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան ա, տանում եմ, գցեմ: Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ:

Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, վարչության օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ն է, ով Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին

: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Հ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տեղում աշխատում են նաև դատական բժիշկը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քիչ առաջ դեպքի վայր բերվեց սպանության կասկածանքով ձերբակալվածը ու այստեղ քննչական խմբի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունենում դեպքի վայրի զննություն: 

Поделиться
Класс
Send
gagik-surenyan-exanak_Q3PFy.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

jranjatum_sTvd8.jpg

24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

gazanjatum-1_4OGq8.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

baghanis_l220D.jpg

Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել

anvadogh-en-ayrel_Dzn2E.jpg

Մասիս-Երևան մայրուղու վրա 50-ից ավել անվադողեր վառեցին. Տեսանյութ

hosanqazrkum_hECWQ.jpg

Վաղը մի շարք հասցեներում լույս չի լինելու

nikolay-hayrapetyan_SUQBz.jpg

Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Նիկոլայ Հովհաննիսյանը

anna-hakobyan_nlkQb.jpg

Աննա Հակոբյանը զայրանում և խոժոռում է հայացքը՝ «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին

dolary-ejanacav_1Ffi5.jpg

Ինչ փոխարժեքներ սահմանեց ԿԲ-ն

robert-qocharyan_gB4_1.jpg

Հող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան

inqn-iren-kyanqic-zrkel-e_9u6KQ.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

pn-poxgndapet-1_5onwP.jpg

Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից