Զառա Ամատունին՝ Լևոն Մնացականյանի՝ ադրբեջանական բանտում սպանության լուրերի մասին

Զառա Ամատունին՝ Լևոն Մնացականյանի՝ ադրբեջանական բանտում սպանության լուրերի մասին

Իրադարձային Ipress 2023-10-31 20:11:00 1107
img9407_8QwN5.jpeg

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին չի կարող մեկնաբանել լուրերը, թե Բաքվի կողմից գերեվարված ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ադրբեջանական բանտում դաժանաբար ծեծի է ենթարկվել և սպանվել, գրում է «ՀԺ»-ն:

Նշվում է, որ Մնացականյանի սպանության մասին լուրերը տարածել է ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ հայտարարելով, թե սպաների շրջանում լայն տարածում է ստացել այս տեղեկությունը։

Ամատունու խոսքով՝ մասնավոր դեպքերի հետ կապված կոմիտեն որևէ տեղեկություն չի տրամադրում և չի հանրայնացնում։

«Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում՝ նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում՝ հոկտեմբերի 20-ին։

Այդ ընթացքում բոլոր հարցերն առանձնազրույցների ժամանակ քննարկվել են անձանց հետ։ Դա մեր ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում է։

Բացի զրույցներից և պահման պայմանների վերահսկողությունից, նաև յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։

Մենք շարունակ կապի մեջ ենք նաև Հայաստանում նրանց ընտանիքի անդամների հետ։ Իսկ մասնավոր դեպքերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը