Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած Toyota-ի վարորդը հայտնաբերվել է

Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած Toyota-ի վարորդը հայտնաբերվել է

Իրադարձային Ipress 2022-09-12 22:55:00 975
vtar_oHuzk.jpg

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աարաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են սեպտեմբերի 9-ին Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած վարորդին և նրա վարած ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22:30–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Նաիրի Զարյան փողոցի  72 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ, 15-ամյա Սարգիս Ա.-ին, 10-ամյա Ինեսա Հ.-ին, 19-ամյա Էլսիդա Հ.-ին:

Վրաերթից հետո վարորդը, նրանց թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից, իսկ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին «Սուրբ  Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ շնորհիվ բժիշկների՝ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:

Նույն օրը դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի  խումբը՝ քննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ:

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ վրաերթը կատարվել է Toyota Camry մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի կողմից:

Ու արդեն ժամերի ընթացքում Արաբկիրի ոստիկանները պարզում են վարորդի ինքնությունը ու բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Է. Բ.-ն, ինքնակամ ներկայանում է քննչական բաժին:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը