Երևանում գրավատան ոսկերիչը և գանձապահը փոխել են ոսկեղենը արժեք չունեցող մետաղներով, կեղծ գրավի պայմանագրեր կնքել և ստորագրել

Երևանում գրավատան ոսկերիչը և գանձապահը փոխել են ոսկեղենը արժեք չունեցող մետաղներով, կեղծ գրավի պայմանագրեր կնքել և ստորագրել

Իրադարձային Ipress 2024-12-16 10:05:00 1266
artakarg-depq-erevanum_hIUAQ.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գրություն է ստացվել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից այն մասին, որ դեկտեմբերի 9-ին Երևանի բնակիչ 61-ամյա Արթուր Ս․-ն հայտնել է, որ «Արտ Կրեդիտ» ՍՊԸ-ի կազմում գրավատնային գործունեություն է իրականացնում Երևան քաղաքի Պարույր Սևակ 51/1 հասցեում և որպես ոսկերիչ իր մոտ 2014թ.-ից մինչև այսօր աշխատում է Երևանի բնակիչ 53-ամյա Սարգիս Մ․-ն, 2020թ.-ից առ այսօր որպես գանձապահ աշխատում է նաև Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հասմիկ Ա․-ն, ով գրավատանը զբաղվում է փաստաթղթաշրջանառությամբ և իրականացնում դրամարկղի հետ կապված գործունեությունը։

2024թ.-ի նոյեմբեր ամսվա կեսերին Արթուր Ս․-ն, նպատակ ունենալով տեղափոխել գործունեության վայրը, այդ մասին տեղյակ է պահել ոսկերիչ Սարգիս Մ․-ին, նրան ասելով, որ նա իր տնտեսությունը գրավադրված ոսկյա զարդերի փաթեթները, դրանց վերաբերելի պայմանագրերը ստուգի, առանձնացնի, դասավորի, որպեսզի տեղափոխելուց որևէ խնդիր չլինի։ Նշել է, որ վերջին ժամանակներս անգամ մտածել է գրավատնային գուրծունեության լիցենզիան դադարեցնելու մասին։

Այդ պատճառով անձամբ որոշ գրավադրողներին զանգել և հրավիրել է իր մոտ՝ պարզելու, թե երբ են մարելու իրենց վերցրած վարկերը, որոշ գրավադնողներ իրեն հայտնել են, որ 2019-2020թթ.-ին արդեն իսկ որևե ոսկի չեն գրավադրել պահանջել են պայմանագրերը և դրանք նայելուց հետո հայտնել են, որ պայմանագրերում իրենց անվան տակ առկա ստորագրությունները իրենցը չեն, որից հետո Արթուր Ս․-ն անակնկալի է եկել և հասկացել, որ ոսկերիչը, ով արդեն իր կողմից տեղափոխվելու լուրը հայտնելուց հետո մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, տեղյակ է, ավելին՝ իր ձեռքի գործն է, այսինքն կեղծ գրավի պայմանագրեր է կնքել և կեղծ ոսկի գրավադրել և գրավի առարկայի դիմաց վճարվող գումարները հափշտակել: Միաժամանակ նա փոխել է գրավադրված ոսկեղենը, ոսկին փոխելով արժեք չունեցող մետաղներով, այդ ամենը բացահայտվել է 2024թ.-ի դեկտեմբերի 4-ին, երբ Սարգիս Մ․-ն չի ներկայացել աշխատանքի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Հասմիկ Ա․-ն խոստովանել է, որ իր և իր բարեկամների անվամբ իր գրավատանը գրավադրված զարդերը ևս ոսկուց չեն, այսինքն ինքը ևս մասնակցություն է ունեցել այդ հափշտակություններին։

Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Սարգիս Մ․-ի և Հասմիկ Ա․-ի հանցավոր գործողությունների հետևանքով Արթուր Ս․-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20 մլն դրամից ավելի վնաս:

Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սարգիս Մ․-ին և Հասմիկ Ա․-ին հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը