Երեկ Ջերմուկի հատվածում զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ Այս մասին գրում է 24News.am-ը։
Սուսաննա Մարգարյանն առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանի հետ։
Նա մասնակցել էր նաև Արցախյան առաջին պատերազմին:
