Երեկ ողբերգական դեպքից մահացած երկու աղջիկները՝ Նոյա Կարապետյանը եւ Մարի Խամիսյանը ուսանողներ էին. Տեսանյութ

Երեկ ողբերգական դեպքից մահացած երկու աղջիկները՝ Նոյա Կարապետյանը եւ Մարի Խամիսյանը ուսանողներ էին. Տեսանյութ

Իրադարձային Ipress 2022-11-04 18:34:00 2997
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vtar-usanogner_AQsDl.jpg

Արդեն հայտնել ենք, որ երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին։

Բախվել էին Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Ավտովթարից մահացած երկու աղջիկները՝ Նոյա Կարապետյանը եւ Մարի Խամիսյանը ուսանողներ էին:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է: Կան 7 տուժածներ:

Поделиться
Класс
Send