Երեխային կտտանքների ենթարկած կնոջ նկատմամբ պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով

Երեխային կտտանքների ենթարկած կնոջ նկատմամբ պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով

Իրավունք Ipress 2023-08-18 17:49:00 1251
img6325ihvy5_ieNNw.jpeg

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մայրը կտտանքների է ենթարկում դստերը։ «Այն, որ նման արարք կատարողը անձ չէ, այլ գոյ, որը մարդակյին ոչինչ չունի, չի վիճարկվում կամ քննարկվում: Քննարկեմ լոկ իրավական գնահատականի մասով:

Այդ նյութում բացահայտ հանցագործություններն այնքան շատ են, որ հերթով անդրադառնամ:

Առերևույթ առկա են հետևյալ հանցակազմերը՝

1) ՀՀ քր. օր.-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետեր՝ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ և առանձին դաժանությամբ (չեմ բացառում նաև 6-րդ կետը՝ հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), ինչը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով,

2) ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդված 2-րդ կամ 3-րդ մաս՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որի կոնկրետ մասը և կետը կորոշվի երեխայի տարիքից ելնելով, և պատժվում է ազատազրկմամբ 5-10 կամ 8-15 տարի ժամկետով:

3) ՀՀ քր. օր.-ի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը՝ անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով, ինչը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով,

4) ՀՀ քր. օր.-ի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ՝ Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, ինչը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով: Չեմ բացառվում, որ լինեն նաև այլ հանցագործություններ, ինչը կպարզվի քննության ժամանակ: Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով:

Հ.Գ. Սակայն երեխայի հանդեպ ոչ պակաս ԿՏՏԱՆՔ էր նրա դեմքը ցուցադրելով տեսանյութը տարածելը:

Հասարակություն մի պիտակավորեք երեխային, նա դեռ Հայաստանյան իրականությունում պետք է ապրի, մի դարձրեք նրան բուլինգի զոհ, մի ենթարկեք երկրորդային զոհականացման, մի խարանեք իրան…………….. Անհապաղ պետք է հեռացվի այդ նյութը համացանցից…..»

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը