«Երբ թշնամուն հաջողվում է առաջ գալ, հնչում է հրաման՝ կին զինծառայողներին հանել առաջնագծից»․ գեղեցկուհի, պատերազմի մասնակից Վերան՝ 44-օրյա

«Երբ թշնամուն հաջողվում է առաջ գալ, հնչում է հրաման՝ կին զինծառայողներին հանել առաջնագծից»․ գեղեցկուհի, պատերազմի մասնակից Վերան՝ 44-օրյա պատերազմի մասին

Բանակ Ipress 2024-04-06 22:43:00 1476
vera-safaryan_dhGdH.jpg

2020 թվականի ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմին է մասնակցել Iravaban.net-ի զրուցակից, գեղեցկուհի Վերա Սաֆարյանը։

Ծնունդով հադրութեցի Վերան ծառայում էր օկուպացված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, երբ սկսվել է պատերազմը։ Մասնագիտությամբ մանկավարժ Վերային աշխատանքի փնտրտուքները հասցրել էին զինված ուժեր։

«Սեպտեմբերի 27-ին ստանում եմ զանգ, որ լարված է իրավիճակը։ Թողնում եմ երեխայիս և մորս ու մեզ բարձրացնում են դիրքեր։ Իմ տարիքի մարդիկ տեսել են ու զգացել են պատերազմի հետևանքները և ես պատկերացում ունեի, թե ինչ է պատերազմը։ Իմ հայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմում։ Մենք գիտեինք հողի գինը։ Մանկության տարիներին մենք պայթած ականից խաղալիքներ էինք սարքում և դա մեր առօրյայի մի մասն էր։ Արցախը պատերազմական գոտի էր և բոլորը վտանգի տակ էին, շատ չէր տարբերությունը զինծառայող ես, թե խաղաղ բնակիչ»,-պատմել է նա։

Վերան հիշում է 2020-ի սեպտեմբերի 27-ի Հադրութում հնչած առաջին պայթյունի ու տագնապի ազդանշանի ձայները․ «Կապ չկար, ես ընտանիքիցս լուր չունեի։ Գիտեի, որ խաղաղ բնակչությունը հրետակոծության տակ է։ Մի կերպ կապվել եմ ընտանիքիս հետ, իմացել եմ, որ ապաստարան են տեղափոխվել։ Հետո սկսեցին առաջին վիրավորներին տեղափոխել, այդ տեսարանն իմ 30 տարիների ամենաահավոր տեսարանն էր։ Անզոր էի օգնել ու գիտակցում էի, որ ամեն տղա մի ընտանիքի երեխա է ու հասկանում ես, թե ինչ է զգում իր ծնողը։ Երբ թշնամուն հաջողվում է առաջ գալ, հնչում է հրաման՝ կին զինծառայողներին հանել առաջնագծից։ Վիրավորների հետ մեզ էլ հանեցին դիրքերից։ Գալիս ենք Ֆիզուլի, այդտեղ ավելի վատ տեսարաններ էր․ ջահել տղաների մահ ենք տեսնում»,-պատերազմի մասին հիշելով պատմել է Վերան։

Մեր զրուցակիցը սեպտեմբերի 30-ին խնդրել է, որպեսզի մայրը իր որդուն հանի Արցախից, ինքը շարունակել է մասնակցել մարտերին։

«Հոկտեմբերի 6-ին լսեցինք ավտոմատի ձայներ, փորձեցինք կապ հաստատել առաջնագծի հետ, ասացին՝ մերոնք չեն։ Մենք հասկացանք, որ թշնամին արդեն քաղաքի մեջ է, դիրքավորված էր քաղաքում։ Եղել է դեպք, որ մեզ հետ սպա է եղել, գնացել է, որ ապահովի մեքենայի անվտանգությունը, կրակել ու սպանել են։ Ես մինչև հիմա չեմ հասկանում, ոնց է կանանց հաջողվել դուրս գալ»,-ասել է Վերան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը