«Երասխի ուղղությամբ հարձակում է սպասվում, նոր պատերազմն անխուսափելի է` զորք է կուտակված». Մանախ (տեսանյութ)

«Երասխի ուղղությամբ հարձակում է սպասվում, նոր պատերազմն անխուսափելի է` զորք է կուտակված». Մանախ (տեսանյութ)

Բանակ Ipress 2022-06-17 23:50:00 3222
manax_x4VYu.png

Նոր պատերազմն անխուսափելի է, որն այս անգամ կլինի ՀՀ սահմաններին, Երասխի ուղղությամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախը)։

«Փաշօղլու ընկեր՝ քաղաքակիրթ Ալիևը կարողանում է իր ասածները ռեալ գործողության վերածել, սրա հետ չես կարող վիճարկել այսօր։ Ի հակադրում նրա ասածների, պետք է հասկանանք, թե մենք ի՞նչ ենք ասել կամ արել մինչ օրս։

Փաստացի, Ալիևն, արդեն, այնքան էշելոնացված դիրքեր ունի ՀՀ իշխանությունների կազմում, որ հաջողում է մեր պետության դեմ ձեռնարկած իր բոլոր ծրագրերում»,- նշել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախ)՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ արված այն հայտարարությանը, թե հայերը պետք է մոռանան տարածքային ամբողջականության մասին խոսակցությունները, հակառակ պարագայում՝ ինքը մեզ հետ կխոսի պատերազմի լեզվով։

Ըստ նրա՝ առաջիկա նոր պատերազմն անխուսափելի է, ավելին՝ այն մեկնարկելու է Երասխի ուղղությամբ՝ ներգրավելով ևս երեք ուղղություններ՝ Տավուշը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը։ «Տիգրանաշենի ուղղությամբ բանակցությունները դեռ շարունակվում են։ Մենք պետք է գնանք ռևանշի և եթե, նույնիսկ, մենք էլ դա չսկսենք, միևնույն է՝ ռևանշ լինելու է։ Ադրբեջանի ախորժակը բացվել է ուտելու ժամանակ, իսկ ո՞վ է այդ կերակուրը նրան տվել՝ իհարկե Նիկոլ Փաշօղլին։ Հետևաբար, այո, մեզ 24-ժամյա ռազմական սադրանքներ են սպասվում։ Երասխի ուղղությամբ հարձակման են անցնելու, որովհետև այնտեղ չափից շատ մեծ թվով զորք և ուժեր են կուտակված»,- հայտարարել է ազատամարտիկը։

Մանախի դիտարկմամբ՝ Ալիևը, վստահաբար, ունի հաղթանակի հասնելու իր հաշվարկները. «Պետությունը պատերազմին շեմին է, սրանք որոշում են կրճատել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Լա՜վ, հիմա դա անելու ժամանա՞կն էր։ Էլ չեմ ասում՝ բացի նրանից, որ մենք, արդեն, երեք ամսից ավել է, չունենք Գլխավոր շտաբի պետ, պատերազմական այս իրավիճակում, չունենք նաև ռազմական հետախուզության գլխավոր վարչության պետ, մինչդեռ, մենք պետք է ունենայինք նաև արտաքին հետախուզության ծառայություն, որը, նույնպես, չկա»։

Ազատամարտիկը կոչով դիմում է ազգին. «Սահմանապահ շրջաններում ապրող հայրանակիցներ, ձեռնարկեք՝ ով ինչ կարող է։ Պատերա՞զմ է սկսվելու, ուրեմն թող սկսվի։ Եթե մեռնելու ենք՝ խռխռալս ո՞րն է։ Պատրաստվեք պարտիզանական պայքարի, ֆիդայական շարժման, ուրիշ տարբերակ մենք այսօր չունենք։ Փառք Աստծո, Ռուսաստանի Դաշնության տանկի ցեպը մեր հողի վրա է՝ ուզեն – չուզեն՝ պաշտպանելու են մեզ, մենք կտանենք դրան։ Մենք իրենց դաշնակիցներն ենք, իսկ, եթե նրանք սա լավ չեն հասկացել՝ կբացատրենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Հասարակական 20124

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13569

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9300

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3213

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2349

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 498

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 492

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են