«Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին

«Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել»․ Երաժշտական դպրոցի տնօրենը՝ ջրահեղձ եղած աղջկա մասին

Իրադարձային Ipress 2024-06-04 10:27:00 1974
anahit-mnacakanyan-4_t_eX0.jpg

«Ինքը այն մարդն էր, ում մասին պետք է շատ-շատ խոսվի։ Շատ լուսավոր, գրագետ, բարձր պրոֆեսիոնալիզմով, ընկերական, պարտաճանաչ, բանիմաց, ժպտերես աղջիկ էր»,- այս մասին Iravaban.netի հետ զրույցում պատմեց Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը՝  Սևոանում ջրահեղձ եղած Անահիտ Մնացականյանի մասին։

«Ինչքան դրական հատկանիշներ կան, կարելի է թվել Անահիտի մասին։ Բոլոր աշակերտները ծանր են տանում․ պետական քննություններ են մեզ մոտ, համերգային շրջան է։ Իր բոլոր աշակերտները լացելով պետական քննություն են հանձնել։ Մենք վաղը դպրոցում մոմավառություն ենք անելու, իր հիշատակը վառ պիտի պահենք, իր պատվին հաշվետու համերգ ունենք նաև, բոլոր ելույթները իրեն են նվիրված լինելու։

Շատ պայծառ մարդ էր ինքը, պիտի միշտ հիշենք իրեն, նա այն մարդն էր, ում պետք է միշտ լուսավոր հիշենք։ Մնացածից տարբերվում էր իր չափից դուրս պատասխանատու լինելով, իր ուրախ լինելով։ Գիտե՞ք՝ այդպիսի եզակի մարդիկ կան։ Անահիտը սովորել է մեզ մոտ, հետո՝ վերադարձել աշխատանքի, ի ուրախություն մեր դպրոցի»,- նշեց Անահիտ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում պարեկները, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող Best Western Bohemian Resort հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը