Ես իմ էրեխեքի մա՞հն եմ ցանկացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես իմ էրեխեքի մա՞հն եմ ցանկացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2023-07-19 10:50:00 576
erexek-arcax_KQa47.jpg

Ես իմ էրեխեքի մա՞հն եմ ցանկացել։

Իմ վիշտը միայն իմն է՝ «Հրապարակի» հետ զրույցում ասում է օրեր առաջ Արցախի Մարտակերտ քաղաքում մահացած 6-ամյա Գիտայի եւ 3-ամյա Լեոյի մայրը՝ Վերա Նարիմանյանը։

Հիշեցնենք, որ մայրը երեխաներին թողել էր տանը, որպեսզի սրտի արատ ունեցող տղային՝ Լեոյին, ամառվա տապին քայլելով չտանի Մարտակերտ, եւ գնացել էր ուտելիք բերելու։ Այդ պահին միայնակ մայրն իր երեխաների հետ բնակվում էր Մարտակերտի Աղաբեկալանջ գյուղում։ Երեխաները հայտնաբերվել էին մի մեքենայի մեջ` շոգից մահացած: Արցախի դատախազությունն այս դեպքի առիթով քրեական գործ է հարուցել` ԱՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ մահ պատճառելը) եւ 176-րդ հոդվածի 1-ին մասով (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը):

Վերան մեզ տեղեկացրեց, որ սեփական երեխաների մահվան գործով անցնում է որպես կասկածյալ։ Հարցաքննության են կանչել Մարտակերտ․ «Ես չեմ հասկանում, թե մեր Մարտակերտում ինչ է կատարվում, ինչի՝ ես իմ էրեխու մա՞հն եմ ցանկացել»։

Վերան նշում է, որ որպես երեխայի մահվան պատճառ՝ ներկայացրել են տաքությունը։
«Լավ, հասկացանք, Լեոն տաքությունից մահացել է, բա Գիտա՞ն։ Ինչի՞ վրա են ինձ կասկածում՝ ես չգիտեմ։ Իրենց ասելով՝ գործն ուղարկել են քննչական, բայց քննչականը ո՛չ ձայն է հանում, ո՛չ մի բան։ Քննչականում ինձ մինչեւ ժամը 20.00-ն, 21.00-ն պահել են, հարցաքննում էին»,- ասաց կինը։

Նա պատմում է, որ սարսափել է երեխաներից հատկապես Գիտայի մարմինը տեսնելուց հետո, ինքնազգացողությունն է վատացել․ «Ես սարսափել եմ, Գիտայի ջանը կապույտ էր, սաղ դեմքը չգիտեմ ինչ դառած՝ դեմքը փակած։ Ցավն էդ է, Գիտային նայեցի։ Երեկ ծաղիկներ էի տարել, այսօր գնացի՝ ծաղիկները շպրտած, քանդած, կասկածյալը ե՞ս եմ, չգիտեմ՝ ինչի են ինձ կասկածում։ Դուք էլ ինձ օգնեք՝ ես իմ էրեխեքի մա՞հն եմ ցանկացել։ Երեխայի վրա վիճակ չկար, դաժե բան չեն բացել՝ ես որ տեսել եմ, վատացել եմ, էլ չեն բացել։ Իմ համար շատ վատ ա։ Էրեխուս սաղ դեմքը կապած էր բինտերով, գլխարկը գլխին դրած, դաժե չեմ բացել՝ չեն թողել։ Էստեղ մի հատ աղջիկ է ասել՝ բացեք, թող ծնողը մի հատ տեսնի։ Ես տեսել եմ՝ վատացել եմ։ Ինձ ասեցին՝ քեզ լրագրող է զանգում, ոչ մեկին ոչ մի բան էլ մի ասա՝ նախաքննությանը խանգարում ես»։

Նա ուզում է իր երեխաների մահվան պատճառն իմանալ՝ Լեոն սրտի արատ է ունեցել, հասկանալի է` կարող է լինել տաքության պատճառով, սակայն Գիտայի մահը հարցական է Վերայի համար։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք մոտակայքում հարեւաններ չե՞ն եղել, որ նրանց խնդրեր՝ երեխաներին հետեւեին, մինչեւ վերադառնար։ Ասաց, որ հարեւաններին խնդրել է։ Քանի որ տղան՝ Լեոն, քնած է եղել այդ ժամանակ, խնդրել է, որ հարեւաններն ուշադիր լինեն, երբ երեխաները զարթնեն, միանգամից իրեն զանգեն։

«Ես գնացել եմ, էդ կնգան ասել եմ՝ ցավդ տանեմ, մի քիչ ուշադիր կլինեք, որ քնից հելնեն, ճանապարհ դուրս գան, կբերեք ձեր տուն ու ինձ կզանգեք։ Բայց էնպես են դուրս եկել, որ էդ մարդիկ էլ չեն տեսել»,- ասաց Վերան։
Այս պահին Մարտակերտում բնակվող Վերան նշում է, որ տեսանյութ տեսել է, որտեղ երեւում են իր երեխաները, երեւում է, թե երեխաների առջեւով ինչպես է «Ֆորդ» մակնիշի մեքենա անցնում, իսկ հետո մի քանի մարդ է անցնում երեխայի հետեւից, այնուհետեւ լույսերն անջատվում են, ու տեսախցիկի նկարահանումը կտրվում է։ Սակայն Վերան նշում է, որ իր երեխաները ճանապարհի այդ հատվածին ծանոթ չէին, ու զարմանում է, թե ինչպես են հասել այդտեղ։ «Ես զարմանում եմ, թե իմ էրեխեքը ոնց են հասել այդ թաղամասը, իմ էրեխեքն էդ մասերը չգիտեն»,- ասում է նա։

Վերայի երկու երեխաներն ամփոփվել են Մարտակերտի գերեզմանոցում, ինքն էլ ժամանակավոր տեղափոխվել է Մարտակերտ՝ ավագի՝ 7-ամյա աղջկա հետ։ Նա շեշտում է, որ ոչինչ չգիտի, չգիտի ում կասկածել, չի հասկանում, թե ինչ է կատարվել։

Поделиться
Класс
Send
img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Իրադարձային 13566

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9297

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 6456

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Հասարակական 3201

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2343

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 714

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 495

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 492

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են