Եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն. կառավարությունը որոշում է կայացրել

Եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն. կառավարությունը որոշում է կայացրել

Բանակ Ipress 2022-08-24 12:43:00 1044
eramsya-varzakan-havak_WU0KS.jpg

Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառ¬ված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման.

2) մասնագիտական վերապատրաստման.

3) մասնագիտական պատրաստման.

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստա-զորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպա¬յա-կան կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորային, որոնցից` 9 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 22-28-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 1-7-ը ներառյալ, 34 պահես-տազորային` 2022 թվականի նոյեմբերի 8-17-ը ներառյալ, 18 պահեստազո¬րային` 2022 թվականի նոյեմբերի 15-24-ը ներառյալ.

2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 16 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 14-23-ը ներառյալ.

3) կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորային, որոնցից` 66 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 3-12-ը ներառյալ, 5 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը ներառյալ.

4) հետախուզական մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 19-28-ը ներառյալ.

5) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` 2022 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ.

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 17 պահես¬տազո¬րային` 2022 թվականի հոկտեմբերի 17-26-ը ներառյալ.

7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 11 պահեստազորային` 2022 թվականի նոյեմբերի 14-23-ը ներառյալ.

8) թիկունքային մասնագիտություններով մինչև 44 պահեստազորային` 2022 թվականի հոկտեմբերի 1-7-ը ներառյալ.

9) տեղագրական մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2022 թվա¬կանի նոյեմբերի 21-30-ը ներառյալ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը