ԵՊՀ ուսանողուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել․ մանրամաներ

ԵՊՀ ուսանողուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել․ մանրամաներ

Իրադարձային Ipress 2023-10-18 19:17:00 2373
img9016_UDfc8.jpeg

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով` ինչպես շատ հաճախ է տեղի ունենում՝ ֆակուլտետի ուսանողներին դասախոսները տանում են խմբագրություններ, հեռուստաընկերություններ՝ գործնական գիտելիքներ փոխանցելու համար:

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ուսանողները հեռուստաընկերություններից մեկից դուրս գալիս են եղել: Դասախոսը նրանց ճանապարհելիս է եղել, աղջիկը թուլացել է՝ ասելով, որ շունչը կտրվում է:

Դասախոսն ու կուրսընկերներն առաջին բուժօգնություն են ցույց տվել ու շտապ օգնությունը շատ արագ է եկել ու, ըստ անհրաժեշտության, հոսպիտալացրել են։

Մոտ երկու ժամ գրեթե ամեն կերպ փորձել են աղջկա կյանքը փրկել՝ միացնելով արհեստական շնչառության սարք, սակայն արդեն ուշ է եղել․ գիտակցության չգալով աղջիկը մահացել է:

Ընկերների խոսքով՝ նա երբեւէ չի բողոքել, որեւէ առողջական խնդրի մասին չի բարձրաձայնել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը