Երեկ դերասանուհի Անի Երանյանի ծննդյան տարեդարձն էր, նա այս պահին բնակվում է ԱՄՆ ում:
Պրոդյուսեր Ելենա Արշակյանը դերասանուհուն հուզիչ անակնկալ է արել՝ մեկնելով ԱՄՆ: Նա Երևանից մեկնել է ԱՄՆ դերասանուհու ծննդյան արարողությանը ներկա գտնվելու համար:
Ելենա Արշակյանը ինստագրամայն էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է Անի Երանյանը անակնկալի գալիս և հուզվում տեսնելով իրեն:
Տեսանյութին կից պրոդյուսերը գրել է. «Ու կան անփոխարինելի մարդիկ… #իմս… Երանյանս.. Շնորհավոր ծնունդդ»: