Կառավարությունը կաջակցի 3 տարի և ավել վարկ ունեցողներին. այսօր որոշումն ընդունվեց

Կառավարությունը կաջակցի 3 տարի և ավել վարկ ունեցողներին. այսօր որոշումն ընդունվեց

Տնտեսական Ipress 2024-12-12 18:11:00 130272
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img8415_ySc2O.jpeg

ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներն ու անհուսալի վարկեր ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ Կառավարությունն այսօր որոշեց աջակցել այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։

 

«Վերոնշյալ թիրախային խմբում ընդգրկված է շուրջ 218,000 անձ, որոնց 65%-ի տարիքը գտնվում է 26-ից 50 միջակայքում (աշխատունակության ամենաակտիվ տարիքային շրջան), իսկ մեկ անձի հաշվով միջին վարկային բեռը՝ 774 հազ. դրամ (այդ թվում՝ մայր գումարը, տոկոսագումարը, տույժերն ու տուգանքները)։ Ընդ որում, ակնկալվում է, որ ծրագրի գործարկման դեպքում վարկը տրամադրած ֆինանսական կազմակերպությունները կներեն շահառուների՝ վարկի գծով առաջացած տույժերն ու տուգանքները՝ 80%-ի չափով, ինչի հաշվառմամբ մեկ անձի գծով մարման ենթակա վարկային բեռը կկազմի 434,600 դրամ։

Նշված խմբի ճնշող մեծամասնությունը, ըստ էության, դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից, այդ թվում՝ չի կարողանում օգտվել ժամանակակից ֆինանսական գործիքներից (կատարել անկանխիկ գործարքներ, վարկ վերցնել, խնայողություններ կուտակել և այլն), իր աշխատանքից չի վճարում սոցիալական վճարներ և հարկեր, այդպիսով նաև զրկվում է կենսաթոշակային առավել բարենպաստ երաշխիքներից (չի կատարում կուտակումներ կուտակային կենսաթոշակային համակարգում), իսկ ավելի բարձր խմբերի դեպքում՝ նաև տեղի չի ունենում ստաժի կուտակում։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով բարեխիղճ վարկառուների վրա վարքագծային բացասական ազդեցություն չունենալու և սոցիալական անարդարության զգացում չհաղորդելու կարևորությունը՝ պոտենցիալ շահառուների թիրախ է առաջարկվում դիտարկել այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է դասակարգված է անհուսալի դասով, ովքեր, ըստ էության, տևական ժամանակ է չեն կարողանում դուրս գալ իրավիճակից և անհրաժեշտություն է առաջացել աջակցել վերջիններիս՝ վերականգնելու իրենց տնտեսական դերը սոցիալ-տնտեսական կյանքում։

Այսպիսով, առաջարկվում է.

  • շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը,
  • ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից,
  • շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով»,-նշվում է որոշման հիմնավորման մեջ։

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
artakarg-depq_LRrgZ.jpg

Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ

jur-chi-linelu_isVWB.jpg

Մինչև 18:00 ջուր չի լինելու

sergey-lavrov_336-a.jpg

Հայաստանում, հավանաբար, լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմեռների» խորհուրդը. Սերգեյ Լավրով

aravotyan-surcch_jlhjE.jpg

Սրտաբանը խոսել է առավոտյան սուրճի օգտակարության մասին

marzayin-transport_AHXbV.jpg

Կարևոր` մարզերից հանրային տրանսպորտով Երևան եկող քաղաքացիների համար

rafayel-yeranosyan_cC69N.jpg

Բժիշկը զանգեց, ասեց` «նարկոզից դուրս չհելավ», լացեցի. Ռաֆայել Երանոսյան

spanutyun_3LylR.jpg

Նոր մանրամասներ են հայտնի 39-ամյա Արտաշեսի սպանության դեպքից

taradrami-poxarjeqner_dCXr4.jpg

Եվրոն, դոլարը և ռուբլին թանկացան․ ԿԲ

tigran-keosayan_8HQ1e.jpg

Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել

hh-pn-ural_DN1Rc.jpg

Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»

xoshor-avtovtar-2_BX1l8.jpg

Խոշոր ավտովթար՝ Աբովյան քաղաքում

jur-chi-linelu-9_LCkc2.jpg

Տասնյակ հասցեներում ջուր չի լինելու

Հասարակական 124470

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 90264

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Life 85203

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Իրադարձային 74130

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 70248

Քույրերս ու եղբայրս այլևս չկան. Ողբերգություն Սևակ Խանաղյանի ընտանիքում

Հասարակական 63009

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Քաղաքական 59838

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 57054

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 47118

Լավ լուր՝ թոշակառուների համար․ Որոշումն ընդունվեց

Life 44433

Ինչ երգ է նվիրել «օրենքով գող» Արսեն Երևանսկին իր սիրելիին