ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դիմակավորված ու նռնակով զինված հանցագործը ինչպես է «Երևան սիթի»-ում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակում 4 մլ?

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դիմակավորված ու նռնակով զինված հանցագործը ինչպես է «Երևան սիթի»-ում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակում 4 մլն 500 հազար դրամը

Իրադարձային Ipress 2022-06-13 19:53:00 1026
goxutyun_3GvQD.jpg

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ դիմակավորված, նռնակով զինված հանցագործը Երևանում՝ Ծարավ Աղբյուր փողոցում, մտել «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանաման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել մոտ 4 մլն 500 հազար դրամ գումար, ապա դիմել փախուստի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու պարեկները Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 59/5 հասցեի մոտ հայտնաբերել են նռնակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է հանցագործինը, ով իր սև գործն անելուց հետո նռնակը նետել ու դիմել է փախուստի։

Այն վնասազերծելու համար դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 12-ին, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել էր «Երևան Սիթի»-ի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը