Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավ

Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավ

Life Ipress 2024-05-02 23:22:00 10071
Հետևեք մեզ՝ Telegram-ում
davit_2K3Ua.jpg

«Եթե ես Արցախում լինեի, Դավիթիս չէի թողնի, որ գնար այդ անիծլյալ տարածք, հաստատ չէի թողնի, որովհետև մի տարա բենզինով Ազատ գյուղում 15 զինվոր է զոհվել, դրանից հետո հրավտանգ այդ նյութերից ահավոր զգուշություն ունեմ։  Տղայիս  ծննդյան 18-ամյակին կատարվեց ողբերգական դեպքը ու իր կենսուրախ, ազնիվ ու բարեսիրտ հոգին հիմա երկնքում է»,-MediaHub-ին պատմում է Դավիթի մայրը՝ Իրա Զաքարյանը։

Իրան իր փոքր որդու հետ Կարմիր խաչի միջոցով բլոկադայի ժամանակ տեղափոխվել էր Հայաստան՝ առողջական խնդիրների ու հետազոտությունների պատճառով։ Երիտասարդ կինը սակայն այստեղ՝ հայրական տանը հանգիստ չի եղել, որ ընտանիքը գտնվում է բարիկադի մյուս կողմում և գնալով հումանիտար ու անվտանգային ճգնաժամն ավելի էր խորանում։

«Միշտ զանգում էի անհանգստանում, ուզում էի րոպե առաջ միանալ ընտանիքիս, բայց Դավիթն ասում էր՝ «Մամ պետք չի գաք, հացի հերթ ենք կանգնում, շատ հաճախ ձեռնունայն տուն վերադառնում, ամեն ինչը խնդիր է մնացեք»։ Մի օր էլ ասաց, թե եթե այսպես շարունակվի՝ մենք ենք գալու Հայաստան»,-հիշում է մեր զրուցակիցը։ 

Շրջափակում, պատերազմ, անորոշ իրադրություն ու գաղթ: Բնական է, որ Դավիթի ծննդյան օրը տոն չէր դառնա, բայց հայրն ուզում էր՝ երեկոյան ընտանիքի անդամների ու հարազատների հետ ընթրել։

«Սեպտեմբերի 25-ի առավոտյան Դավիթը գիտակցելով, որ ադրբեջանցիներն արդեն Կրկժան թաղամասում են, գնացել է մեր տուն։ Ես զանգել եմ ասել, որ շուտ իջնի, անհանգիստ էի, ասաց՝ «մամ, եկել եմ մեր տանը վերջին անգամ լողանամ։ Թուրքերը մեր տնից հեռու չեն, ես իրենց տեսնում եմ, բայց ոչինչ չի լինի ինձ հետ, հանգիստ եղիր», խնդրեցի, որ տուն գնա հնարավորինս արագ»,-ասում է Իրան։

Որդու ծննդյան 18-ամյակն այդպես էլ չկայացավ, որովհետև ողբերգական դեպքը փշուր-փշուր արեց և՛ Իրայի և՛ իր բախտակից հարյուրավոր ընտանիքների երազանքները։

«Ամուսինս Դավիթի հետ դուրս են եկել, ինքը գնացել է իր աշխատավայր, իսկ Դավիթը մնացել է «Ֆլեշ» բենզալցակայանում։ Երկար հերթ կանգնելուց հետո երբ վառելիք այդպես էլ չեն բերել՝ հոգնած եկել է տուն։ Այդ ժամանակ մեր բարեկամ Նարեկը զանգել ու տեղեկացրել է, որ Հայկազովում վառելիք են տրամադրում։ Դավիթս չէր ուզում գնալ, հոգնած էր, հետո հորեղբայրը հարցրել է իր որդուն ու Դավիթին՝ «ուզու՞մ եք գնաք»։ Եղբայրներով իրար հետ պայմանավորվել ու գնացել են, իսկ երեկոյան տեղի է ունեցել դեպքը»։

«Երբ բացել եմ աչքերս, կրակի մեջ եմ եղել։ Ոտքերս այրվել էին, բայց քանի որ անձրև էր տեղում, հասցրել եմ անձրևաջուրը քսել դեմքիս, ուշքս հավաքեմ ու դուրս գամ։ Սթափ վիճակում ոչ ոք չի եղել, որ օգնի ինձ, փնտրում էի Արսենին՝ ինքն էլ այնտեղ չէր։ Մի քանի մետր առաջ եմ եկել, մի անծանոթ մարդ է օգնել, իր մեքենայով բերել հիվանդանոց»,-Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում իր բարեկամուհուն պատմել է Դավիթը։ Այդ օրը տղան մնացել է բժիշկների հսկողության տակ, ոտքերից բացի նա այլ այրվածքներ էր ստացել, սակայն ամենաշատն անհանգստանում էր, որ դեմքի վրա սպիներ չմնան։ Հաջորդ օրը նրան ևս ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան։ 

«Խնդրել եմ բժիշկներին, որ մտնեմ պալատ, մնամ որդուս մոտ։ Ես 3 տղա ունեմ, բայց Դավիթը ոչ միայն առաջնեկ լինելով էր առանձնահատուկ, այլ ինձ համար ընկեր էր, իսկական ընկեր։

«Սիստեմաների» տակ նա շարունակ հարցնում էր բոլորից, արդյո՞ք մերոնք անվտանգ դուրս են եկել, կարողա՞ցել են բենզին գտնել, բոլորից էր հետաքրքրվում։ Ես հանգստացրել եմ, որ այս վիճակում ինքն իր մասին մտածի միայն։ Հիվանդասենյակում շատ ծանր վիճակում գտնվող մարդիկ կային։ Ես խնդրել եմ բուժանձնակազմին, որ նրան ռեանիմացիոն բաժանմունք տեղափոխեն, շնչառությունը դուրս չէր գալիս, բացի այդ ոտնանթաթերն ու ձեռքերը շատ էր այրվել ու մաքրելու անհրաժեշտություն կար»։
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո բժիշկները Դավիթին  թմրաքնի համար 2 անգամ դեղ են ներարկել, հետո երբ արթնացել է առողջական վիճակը կամաց-կամաց վատթարացել է։ Մայրը կատարվածը նաև բժիշկների անփութության հետևանք է համարում։ Իրայի խոսքով՝ Դավթի մահից հետո ինքը գտնվել է շոկային իրավիճակում։

«Ու չգիտեմ դրանից հետո ո՞նց եմ ապրում, ինչո՞ւ եմ ապրում եւ արդյո՞ք ապրում եմ։ Ինչպե՞ս կարելի էր այդքան անփույթ լինել, քանի-քանի ընտանիք դժբախտացավ անպատասխանատու աշխատանքի հետևանքով։ Մի բենզինի հարց չկարողացան լուծել, այդքան ընտանիքի ցավ պատճառեցին»,-արտասվում է Իրան։

Մոր խոսքով՝ Դավիթը չնայած 18 տարեկան էր, 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր ագարարային քոլեջ, զուգահեռ՝ վարսավիրական գործ էր սովորում, զբաղվում սպորտով։ Մեկնել է Ռուսաստան այնտեղ հորաքրոջ գեղեցկության սրահում աշխատել 3 ամիս։ Ստեփանակերտ վերադառնալուց հետո սիրելի աշխատանքով զբաղվել է տեղի սրահներից մեկում։ Սակայն ծնողներն ավելի են զարմացել, երբ իմացել են իրենց որդին անօդաչու թռչող սարքերի դասընթացների էր հաճախում։ Նաև ընդունվել էր համալսարան, ֆիզկուլտուրայի բաժնի առաջին կուրսի ուսանող էր։

«Բոլորը զարմանում էին թե ինչպես է հասցնում անել այդ ամենը։ Կարոտով մնացի Դավիթիս, չեկավ՝ բերեցին, կյանքիս գույները խամրեցին, կորցրեցի և սեր և հավատ և ամեն ինչ»-հավելեց նա։

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78270

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76290

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38982

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի