«Դավաճանը դավաճան է ծնում, հողատուն՝ հողատու, իսկ հերոսը ծնում է հերոս․ մենք պետք է հերոսներ ունենանք, ոչ թե դավաճաններ»․ Տեր Հովհաննես քա

«Դավաճանը դավաճան է ծնում, հողատուն՝ հողատու, իսկ հերոսը ծնում է հերոս․ մենք պետք է հերոսներ ունենանք, ոչ թե դավաճաններ»․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Եկեղեցի Ipress 2023-05-09 20:17:00 297
Հետևեք մեզ՝ Telegram-ում
1f1fef9d-ca71-4f98-b546-dbbb19641f95_NkGUl.jpeg

1992 թվականի մայիսի 9-ին  հայկական կողմն ունեցել է փայլուն հաղթանակ և 1992 թվականից սկսած՝ տոնել են Եռատոն։  Եվ Արցախի Հանրապետության Սուրբ Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վստահ է՝ լինելու է նաև քառատոն:

168.am-ի հետ զրույցում Տեր Հովհաննեսն անդրադարձել է  Շուշիի վերաազատագրման հնարավորություններին՝ ասելով.

«Այսօր չենք տոնում, բայց Եռատոնը հիշում ենք, որ եղել է Եռատոն ու հաղթանակ։ Եթե մենք համախմբվենք, ապա վստահաբար ասում եմ՝ հաջորդ տարի պետք է Քառատոն նշենք։ Շուշին առանց Արցախի ու Հայաստանի՝ Շուշի չէ, և Արցախն էլ, Հայաստանն էլ առանց Շուշիի՝ Արցախ չէ, Հայաստան չէ։ Ամբողջն իրար հետ ունենալու համար պետք է միասնական լինել։ Այսօր պառակտվել են, Արցախը տալիս են Ադրբեջանին, տարածքային պահանջներ այդ երկրից չունեն։ Այդպես կարող են միայն ազգի դավաճաններն ու թշնամիներն արտահայտվել։ Աստված այս ամենը մեզ տվել է, և մենք պարտավոր ենք Աստծո օրհնությունը մեր մեջ պահել»։

Ինչ վերաբերում է դեռ երկու տարի առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե «Շուշին դժբախտ ու դժգույն» քաղաք էր, Տեր Հովհաննեսը նշել է՝ Նիկոլ Փաշինյանը նախապես իր բարեկամների հետ պայմանավորվել էր, որ Շուշին պետք է նրանց հանձնի, իսկ հանձնումից հետո էլ բարձրաձայնում էր։

«Ժողովուրդն այս ամենը լուրջ չընդունեց, որովհետև ասում էր, թե գիժ-գիժ խոսում է։ Չէ, գիժը մենք ենք, որ գիժ առաջնորդ ունենք։ Չկարողացանք 10 միլիոն հայից մի հայրենասեր, պետականամետ առաջնորդ ընտրել, որ կարողանա հայ ժողովրդին առաջնորդել։

Հայ ժողովուրդը դարեր ի վեր մեծ անուն է ձեռք բերել՝ իմաստուն, խոհեմ, քրիստոնյա, հզոր, ուժեղ, այսօր ի՞նչ է ձեռք բերել՝ մի Նիկոլիկ, որը չի կարողանում Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհով մեկ։ Այս պահին մենք ենք մեղավոր՝ դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը նույն պահին պետք է պատժվեր, որովհետև այսօր դավաճանը ծնում է դավաճանիկներ։ Սա է ցավը և սա է պատճառը, որ մենք այսօր այս օրին ենք»,- շեշտել է  նա։

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վստահ է՝ հայ ազգը ոտքի է կանգնելու, ապացուցելու է, որ հայ է, ուժեղ է, Աստծո ժողովուրդն է։

«Շուտով դա տեղի է ունենալու, բայց առաջին հերթին պիտի  բոլորը պատժվեն․ դավաճանները՝ ՔՊ-ականներ են, չգիտեմ ինչեր են, դրանք բոլորը պիտի պատժվեն։ Մենք մեր մեջ չպետք է ունենանք դավաճան, դավաճանը  դավաճան է ծնում, հողատուն՝ հողատու, իսկ հերոսը ծնում է հերոս, մենք պետք է հերոսներ ունենանք, ոչ թե դավաճաններ»,- եզրափակել է տեր Հովհաննեսը։

Поделиться
Класс
Send
img7837pou3f_sIdnf.jpeg

Պարզվում է՝ բոլորս սխալ ենք տեսել, Լևոնն է ծեծել․ Սիրուշո

rd_w35pa.jpg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Արցախում ադրբեջանցիների կողմից ռուսական ռազմաբազան ռմբակոծվում

zinvori-spanutyun_5XoaU.jpg

Դիրքեր կան, որ ողջ անձնակազմը զոհվել է. Իրավիճակը սահմանին. Նոր մանրամասներ

stepanakert-3_EFjUl.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ Ադրբեջքնցիները մտել են Ստեփանակերտի տներ. Մանրամասներ

img77901z7dq_sAaLJ.jpeg

Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից, հոսպիտալացնում են

avinyan-1_5xOT0.jpg

Վերահաշվարկի արդյունքում ավելացել են ՔՊ-ի ձայները․ Մանրամասներ

img7788xsuqj_IVbhs.jpeg

2024-ի հունվարի 1-ից արտասահման մեկնելու համար անձնագրում ելքի կնիքի կարիք այլեւս չի լինի

img7783_cX8-T.jpeg

Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց

human-help_gRjcJ.jpg

Ադրբեջանը պարենային մթերքով բեռնված բեռնատարներ է ուղարկել դեպի Արցախ

viravor-zinvor_aZ9X9.jpg

Իրավիճակը ծայրահեղ ծանր է. Տիգրան Աբրահամյանը մանրամասնում է

img7759azmcj_YT2oJ.jpeg

Զգուշացնում էինք՝ ինչ կարող է լինել այս իշխանությունների պարագայում․ Լևոն Քոչարյան

img77395mphb_SESww.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիկին պապանձվեք. Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը՝ իշխանության աջակիցներին