«Դասարանցիները» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

«Դասարանցիները» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

Life Ipress 2020-03-05 23:43:00 684
pjimage20200305t115754023thumb_jHq0k.jpg

«Դասարանցիները»․ ֆիլմ պատանենիների միջանձնային հարաբերությունների, նրանց անհանգստացնող հարցերի, սիրո և մոտիվացիայի մասին։ «Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացավ ֆիլմի պրեմիերան: Tert.am Life-ը հետևել է ընթացքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները։  

Ֆիմի ստեղծագործական անձնակազմը մեկտեղել է կատակերգություն, դրամա, ընտանեկան ժանրերը: Ըստ նախագծի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի՝ փորձել են ստանալ դաստիարաչական բնույթի հետաքրքիր ֆիլմ։

«Դասարանցիների» պատմությունը սկսվում է սիրային զվարճալի իրավիճակով. Ստեփան Հովհաննիսյանի հերոսը փուչիկներով փորձում է մուտք գործել հարևան թաղամաս ու գրավել բարձր դասարանում սովորող աշակերտուհիներից մեկի սիրտը։

Ինչպես այս «զույգի», այնպես էլ մյուս հերոսների մտածողությունն ու կյանքը փոխվում է, երբ դպրոցում աշխատանքի է անցում ֆիզկուլտուրայի նոր ուսուցիչ։ Նախկինում մանկավարժի փորձ չունեցող, սակայն ֆիզիզկական ուժեղ տվյալներով օժտված հերոսը, որին մարմնավորում է Տիգրանը, դառնում է 11-րդ դասարանի դասղեկը։ 

Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Հակոբյանը, Սահակ Դուրյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Մարգարիտա Հունանյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Ալլա Մնոշյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը և այլք:

Դերասանական կազմում լսարանի համար հիմնականում անծանոթ անուններ են։ Հարցին, թե սա որքանով կազդի ֆիլմի հաջողության վրա, Տիգրանը պատասխանեց․  «Անկախ ամեն ինչից և անկախ այն բանից, թե ֆիլմում ովքեր են խաղում, միշտ վախ կա, որ նախագիծը կարող է չստացվել։ Գեղարվեստական ֆիլմ նկարահանելը բավականին բարդ ընթացք է ու ենթադրում է մեծ աշխատանք։ Շատ բաղադրիչներ կան՝ երաժշտություն, սցենար, դերասաններ, օպերատորական աշխատանք, ռեժիսուրա, մոնտաժ, որոնց համատեղման արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է։ Սա այն դեպքն է, երբ ես գիտեի այն մարդկանց հնարավորությունները, որոնց հետ համագործակցել եմ՝ դերասանների մի մասը բավականին մեծ փորձ ունի, մի քանիսը հայտնի են, նկարահանվել են: Դա է պատճառը, որ շատ մեծ վախ չեմ ունեցել»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը