Դանակահարոություն վարդավառին ջրելու համար․ 17-ամյա տղան վիրավոր է

Դանակահարոություն վարդավառին ջրելու համար․ 17-ամյա տղան վիրավոր է

Իրադարձային Ipress 2022-07-26 15:04:00 1191
vardavar_gJzXg.jpg

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 24-ին՝ ժամը 18.41-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 17-ամյա պատանու:

Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգում: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 18.30-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան խփել էր անհայտ անձը: Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 24-ին՝ ժամը 16.20-ին, Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգու հատվածում ջրելու հարցի շուրջ վիճաբանություն էր եղել 17-ամյա պատանու և վանաձորցի 25-ամյա երկվորյակ եղբայրների միջև, որի ընթացքում էլ նրանցից մեկը սուր-կտրող-ծակող առարկայով խփել էր պատանուն:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին եղբայրները հայտնաբերվել, տեղափոխվել են բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Մարմնական վնասվածք պատճառողը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը