Դաժան վրաերթ․ Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Դաժան վրաերթ․ Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Իրադարձային Ipress 2022-07-14 20:28:00 549
vraert_3uMgE.jpg

Այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40–ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Գարիկ Կ.-ն է: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները, այնուհետև նրանց միացած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական վաշտի ծառայողները՝ ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ այսօր՝ ժամը 10:50–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռուդիկ Մ.-ն իր վարած Man մակնիշի բեռնատարով «Աշտարակ քարհանք» ԲԲԸ  Բյուրական հանքավայրում, հետընթաց կատարելիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել Գարիկ Կ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Վրաերթի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը աշխատում է նշված հանքավայրում՝  որպես մեքենավար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը