Դաժան դեպք Հայաստանում․ 22֊ամյա աղջիկը հիվանդանեցում մահացել է

Դաժան դեպք Հայաստանում․ 22֊ամյա աղջիկը հիվանդանեցում մահացել է

Իրադարձային Ipress 2022-08-04 21:50:00 22983
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hivandanoc_x17T4.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 3-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գալյա Յ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 11-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնից։ Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գևորգ Ա-ն ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ավտոմեքենայի ջեռուցման համակարգը խափանվել է, և դրա հետևանքով առաջացել է գոլորշի։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինչը Չարենցավանի ոստիկաններն ու քննիչները պարզում են, ավտոմեքենայի առջևում նստած Գալյա Յ-ն, վախենալով, առջևի աջ դուռը բացել և իրեն նետել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» ԲԿ։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Поделиться
Класс
Send
Բանակ 162630

Զոհերի և վիրավորների թիվն ավելացավ․ Հայտնի են անունները․ Ինչ իրավիճակ է սահմանին

Իրադարձային 148665

Վերին Լարսը փակ է. Բացառիկ կադրեր ուղղաթիռի կործանումից

Իրադարձային 105756

Լուսանկարներ՝ այսօր տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարից

Իրադարձային 102438

Լուսանկարներ՝ դաժան ու ողբերգական վրաերթից․ 17-ամյա աղջիկը մահացել է

Իրադարձային 82017

Դաժան դեպք Հայաստանում․ Աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին սկեսրոջ հետ վիճելուց հետո

Իրադարձային 81744

Դաժան սպանություն Հայաստանում. Հայրը սպանել է որդուն

Բանակ 69489

Փոքրիկ Մխիթարը մայրիկի հետ հիվանդանոցից հետո այցելել է եղբորը․ Հուզիչ տեսանյութ

Life 62886

Ինստագրամի ամենագլամուրային աղջիկներից մեկը Սուպեր Սաքոյի նոր սիրելին է․ նա ամուսնալուծված է և երեխա ունի. ՖՈՏՈ

Հասարակական 62016

Կարևոր լուր Վրաստան մեկնող քաղաքացիների համար

Իրադարձային 58152

Ծովի հսկայական ալիքը տարել է 8 զբոսաշրջիկի. սարսափելի կադրեր