Դաժան դեպք Հայաստանում. Ամուսինը իր ծննդյան օրը սպանել է կնոջը

Դաժան դեպք Հայաստանում. Ամուսինը իր ծննդյան օրը սպանել է կնոջը

Իրադարձային Ipress 2022-10-17 14:57:00 582
spanutyun_kCpMb.jpg

Արարատի մարզում ամուսինը մեղադրվում է իր ծննդյան օրը կնոջը սպանելու մեջ։

Tert.am-ը տեղեկանում է, որ Արմեն Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հունիսի 21-ին’ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում ծագած վիճաբանության ժամանակ, ուղղակի դիտավորությամբ բռունցքով, արմունկով և ոտքերով բազմաթիվ ուժգին հարվածներ է հասցրել կնոջ` Գայանե Թովմասյանի գլխի շրջանին և դեմքին և ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկել կյանքից։

Սպանությանը նախորդել է այն, որ2022 թվականի հունիսի 21֊ին, Արմեն Շահբազյանը կնոջ` Գայանե Թովմասյանի, Երևանում բնակվող ավագ որդու` Արման Շահբազյանի, միջնեկ որդու՝ Աղաբեկ Շահբազյանի, կրտսեր որդու՝ Կարեն Շահբազյանի, հարևան` Լուսինե Հովսեփյանի և իր երկու գործընկերների հետ իրենց պատկանող Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 29-րդ փողոցի 82/2-րդ հասցեում նշել են ծննդյան տարեդարձը:

ժամը 23։00-ի սահմաններում Կարեն Շահբազյանը, Արմեն Շաբազյանը և գործընկերներ` Արսեն Բաղդասարյանն ու Արսեն Բարիսաքոյանը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ խոսակցություն են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44–օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը թողած զինծառայողների վերաբերյալ:

Կարեն Շահբազյանը, հանդիսանալով 44–օրյա պատերազմի մասնակից, վիրավորվել է արված արտահայտություններից և իր մոտ գտնվող դանակի սայրը պահել է Արսեն Բաղդասարյանի պարանոցին: Վիճաբանությանը միջամտել է Արման Շահբազյանը և փորձել է Կարեն Շահբազյանի ձեռքից վերցնել դանակը, որի ժամանակ վնասել է Արման Շահբազյանի ձախ ձեռքը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը