Դաժան ավտովթար հայաստանում․ կա 7 վիրավոր, հայտնի է նրանց ինքնությունը

Դաժան ավտովթար հայաստանում․ կա 7 վիրավոր, հայտնի է նրանց ինքնությունը

Իրադարձային Ipress 2022-08-31 20:49:00 843
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vtar-2_StRYP.jpg

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Արայի գյուղի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Վահագ Ավետիսյանի վարած Nissan մակնիշի և  27-ամյա Ռուստամ Գասպարյանի վարած Opel  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Վ. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ,  25-ամյա  Սյուզաննա Գասպարյանը,  4-ամյա Արման Ավդալյանը, Opel-ի վարորդ  Ռ. Գասպարյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ,  59-ամյա Նորիկ Հովհաննիսյանը, 40-ամյա  Ֆելիքս Հովհաննիսյանը և 55-ամյա Վաղարշակ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ս. Սուքիասյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Поделиться
Класс
Send
Life 122256

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78258

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76251

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 38808

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30990

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի