«Գևորգ, ես հետ չեմ գալու, մորս ու ախպորս անտուն չթողես»․ Արտյոմ Քոլանջյանի վերջին զանգը ռազմաճակատից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Գևորգ, ես հետ չեմ գալու, մորս ու ախպորս անտուն չթողես»․ Արտյոմ Քոլանջյանի վերջին զանգը ռազմաճակատից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Բանակ Ipress 2024-02-01 21:08:00 270
artyom_TIb1O.jpg

48-ամյա Արփինե Շահբազյանը արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն, Արտյոմ Քոլանջյանին։ Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց․

«Ծյոմս դիջեյ էր, մականունը՝ SCIONIS, որ նշանակում է նոր սկիզբ, վերածնունդ։ Հենց մի նոր բան էր գրում, հերթով կանչում էր բոլորին ու ուզում էր հասկանար՝ ով ինչ լսեց»։

Պատերազմի լուրը լսելուն պես Արտյոմն անմիջապես հանել է ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած զինվորական համազգեստն ու ծառայությունից մնացած կոշիկները, լվանալ, արդուկել տվել դրանք, որ հագնի և որպես կամավոր գնա սահման։ Զինկոմիսարիատից զանգել էին, որպեսզի 14։00-ին ներկայանա։ Մայրը հիշում է, որ այդ օրը 13։00-ին արդեն այնտեղ է եղել, մինչև 20։00-ն սպասել են, սակայն Արտյոմի անունը չեն տվել։

Մեկնող ամեն խմբի հետ ավտոբուս է նստել, մի քանի անգամ իջեցրել են, այնուհետև ստիպել է, որ իր անունը գրիչով ավելացնեն, կարդան ու գնացել է։ Սկզբում նրան տարել են Լուսակերտ վերապատրաստման, իսկ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 15-ին՝ տեղափոխել Հադրութ, որի մասին, սակայն, տնեցիներն իմացել են միայն Արտյոմի զոհվելուց հետո. իր գտնվելու վայրը թաքցրել է, որպեսզի մայրն ու եղբայրը չանհանգստանան։

Լուսակերտում ընկերներ է ձեռք բերել, 6-ն են եղել, որոշել են միասին գնալ։ Հադրութ տեղափոխելիս մյուս 5-ի անունը եղել է ցուցակում, սակայն Արտյոմինը՝ ոչ։ Նորից ստիպել է, որ գրիչով ավելացնեն, որպեսզի ընկերների կողքին լինի։ Որդուց վերջին զանգն Արփինե Շահբազյանը ստացել է հոկտեմբերի 18-ին։ Ավելի վաղ ընտանիքով տարածք են ընտրել Երևանում, որպեսզի տուն կարողանան կառուցել, սակայն աշխատանքներն անընդհատ ձգձգվել են։

Զոհվելու օրն Արտյոմը ոչ թե ընտանիքի անդամներին է զանգել, այլ տունը կառուցողին ու ասել․ «Գևորգ, ես հետ չեմ գալու, մորս ու ախպորս անտուն չթողես»։ Տունն արդեն կառուցված է, Արտյոմի համար սենյակն առանձնացված, սակայն նա չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը