Գորիսի «մորգից» զանգել-ասել են՝ «դիшկը թողնե՞նք Գորիսում, թե՞ տեղափոխենք Երևան»․ այդժամ հասկացանք, որ եղբայրս զnհվել է

Գորիսի «մորգից» զանգել-ասել են՝ «դիшկը թողնե՞նք Գորիսում, թե՞ տեղափոխենք Երևան»․ այդժամ հասկացանք, որ եղբայրս զnհվել է

Բանակ Ipress 2024-04-02 20:28:00 963
narek-stepanyan_74Srb.jpg

Ստեփանյանների բազմանդամ ընտանիքը մինչև 2020 թվականն ապրում էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ 44-օրյա պատերազմից հետո երբ շրջանն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, ընտանիքը բնակություն հաստատեց Գորիսում։ Սևակ Ստեփանյանը MediaHub-ին պատմում է, որ դրանից հետո կապն Արցախի հետ չի ընդհատվել։ Ժամկետային ծառայությունն անց է կացրել կենտրոնական պաշտպանական շրջանում՝ «ՑՈՐ» զորամասում։ Ինքը մեկ տարվա ծառայող էր, երբ նույն զորամասում ծառայության եկավ նաև եղբայրը՝ Նարեկը։ Միասին ծառայել են մեկ տարի, հետո Սևակը զորացրվել ու տեղափոխվել է ծնողների մոտ։

«Նախքան պատերազմը իննամսյա շրջափակման պատճառով գալ-գնալ չէր լինում, դրա համար երկար ժամանակ նրան մեր ընտանիքի անդամները չեն տեսել։ Շփվում էինք կապի միջոցներով։ Լինելով հետախուզական ստորաբաժանման  ծառայող՝ դիրք էին պահում Վանք գյուղից վերև՝ Նարեշտար-Ղազախլի տեղանքում։ Վերջին անգամ մեզ հետ խոսել է պատերազմից մեկ օր առաջ։ Արտասովոր, առավել ևս խուճապային որևէ տրամադրություն չենք նկատել, սովորական զանգ էր, սովորական զրույց»,- պատմում է Սևակը։

Սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ 19-ամյա Նարեկ Ստեփանյանը եղել է դիրքերում։ Նարեշտարում կրակն անգամ մեկ րոպեով չի դադարել։ Թշնամին այս ուղղությամբ էլ գործի էր դրել հեռահար համազարկային ռեակտիվ կրակի համակարգեր, ավիացիա ու այլ ծանր տեխնիկա։ 

«Պատերազմի լուրն առնելուց հետո ոչ մի կերպ մենք չկարողացանք կապ հաստատել Նարեկի հետ։ Քանի որ ես էլ էի այնտեղ ծառայել, շատ ծանոթներ ունեմ զորամասից, բայց նրանց հետ ևս կապ չկար։ Մի խոսքով, անորոշություն էր»։

Թեժ մարտերի ընթացքում զոհվում է նաև կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար Նարեկ Ստեփանյանը։ Ընկերները պատմել են, որ մերձամարտի ընթացքում ադրբեջանցիները կրակել են նաև հեռահար զինատեսակներով։ Դիպուկահարի կրակոցից վիրավորում էր ստացել նրա մարտական ընկերներից մեկը։ Երբ շտապ օգնության մեքենան մոտեցել է նրան տեղափոխելու նպատակով, թշնամին այս անգամ կրակել է «մինամյոտով», ուղիղ շտապ օգնության մեքենայի վրա, որտեղ հավաքված են եղել ընկերները։ Վիրավորներին տեղափոխող մեքենայի անձնակազմը զոհվել է։

««Բլիժնի բոյ»-ի ժամանակ զոհվել է նաև եղբայրս։ Մենք, որ Գորիսում էինք, սպասում էինք հրաշքի։ Այս ամենի մասին իմացել ենք ավելի ուշ։ Զինադադարից հետո անգամ ոչ ոք չասաց մեզ ճշմարտությունը։ Նույնիսկ մեր ծանոթները գիտեին, բայց մեզ ցավ չտալու համար, ասում էին՝ հավանաբար գերի է, կամ շրջափակման մեջ է, դուրս կգա, կփոխանակեն։ Մի խոսքով, հուսադրում էին, բայց ճիշտը չեն ասել այնքան ժամանակ, մինչև զոհվելուց 8 օր անց Գորիսի «մորգ»-ից զանգել-ասել են՝ «դիակը թողնե՞նք Գորիսում, թե՞ տեղափոխենք Երևան», այդ ժամանակ մեր կասկածները հավաստիացան։ Դիահերձարանում Նարեկի մարմնից 9 գնդակ է հանվել»,- ասաց եղբայրը։ 

Նարեկ Ստեփանյանը հուղարկավորվել է Գորիսի հերոսների պանթեոնում։ Կես տարի առաջ Ստեփանյանների ընտանիքում սուգ էր, այսօր էլ նույն տրամադրությունն է ընտանիքում։ Սևակն ասում է՝ չնայած ընտանիքում 9 երեխա է մեծացել, բայց Նարեկն ուրիշ սիրտ ուներ։ Երիտասարդ հետախույզն ապրեց ընդամենը 19 տարի, բայց հավերժացավ արցախյան գոյամարտում՝ երկրի փրկության ճանապարհին։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել