«Զորամասի երգիչ Գոռը»․ Գոռ Թումանյանը հերոսի նման ընկել է կամավոր հոր աչքի առաջ

«Զորամասի երգիչ Գոռը»․ Գոռ Թումանյանը հերոսի նման ընկել է կամավոր հոր աչքի առաջ

Բանակ Ipress 2022-09-28 00:15:00 681
gor-tumanyan_sRqDP.jpg

Գոռ Թումանյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 28-ին։ Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի  27-րդ օրը զոհվել է։

Գոռը սովորում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսում։ Ուսումը կիսատ էր թողել, որպեսզի հայրենիքի պարտքը տար։ Երազում էր Իտալիայի Լա Սկալա թատրոնում երգել, անգամ հրավեր էր ստացել Իտալիայից։ Գոռի հայրը պատմում է, որ նա սկզբում այդքան էլ չի սիրել երգը և ցանկացել է հոր գծով շարունակել՝ դառնալ ատամնատեխնիկ։ 

«Գալիս էր հետս գործ էր անում, բայց ես ցանկանում էի, որ անպայման երգի, որ երգում էր մարմնովս դող էր անցնում։ Ոչինչ չէինք խնայում նրա լավ ուսման համար։ Ասում էր երգելը ղզիկ գործ ա։ Հետո ինքն էլ սկսեց շատ սիրել երգը, սիրահարվեց էդ ամենին»,- ասում է Սեյրան Թումանյանը։ Գոռն արդեն հասցրել էր Աշտարակ քաղաքի պատվավոր քաղաքացի կոչումը ստանալ։ 

Բազում մրցանակներից նրա հարազատներն առանձնացնում են Թուրքիայի Սիդե քաղաքում տեղի ունեցած «Հարմոնիա» 8-րդ միջազգային փառատոնի հաղթանակը։ Նա հայրենիք է վերադարձել «Գրան պրիով», հաղթելով՝ ադրբեջանցիներին և թուրքերին։ Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանն իր քրոջ որդու՝ Նշան Չալաբյանի հետ որպես կամավոր մեկնել է առաջնագիծ, ուզել է որդուն մոտ լիներ։ Ցավոք, որդին զոհվել է հոր աչքի առաջ։

Նյութի աղբյուր՝ Iravaban.net

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը