Գոհար Ավետիսյանը կոշտ անդրադարձել է դրոշը «դնել-հանելու» վերաբերյալ կեղծ լուրերին․ Տեսանյութ

Գոհար Ավետիսյանը կոշտ անդրադարձել է դրոշը «դնել-հանելու» վերաբերյալ կեղծ լուրերին․ Տեսանյութ

Life Ipress 2022-09-17 00:58:00 10986
Հետևեք մեզ՝ Telegram-ում
goar-avetisyan_TcZRc.jpg

Ռուսաստանցի հայտնի դիմահարդար, բլոգեր Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է այս օրերին իրեն ուղղված քննադատություններին, ինչպես նաև Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին:

«Գրում եմ այս տողերը սրտիս մեջ մեծ ցավով: Երբեք չէի կարող մտածել, որ կգա այս օրը: Այս մի քանի օրը ես ուղղակի նայում էի, թե դուք ինչպես եք փորձում նվաստացնել և վարկաբեկել իմ պատիվը: Մյուս հայկական ծագմամբ ռուս բլոգերների պատիվը և ոչ միայն: Ինչքան մաղձ և բացասական լիցքեր եք ամեն օր թափում:

Մի փորձեք իզուր: Ես ձեզ սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ մինչև վերջին շունչս: Ուղղակի դուք մոլորվել եք: Ուղղակի ցավը պարուրել է ձեր սրտերը: Եվ դուք չեք տեսնում, թե ինչ եք անում: Որոշ չկայացածներ ձեզ դարձրել են խամաճիկներ և փորձում են իրենց խաղերը խաղալ ձեր զգացմունքների վրա, բորբոքում են պատերազմ հայը հայի դեմ: Դուք ուղղակի պետք է կանգ առնեք և միացնեք ձեր գլուխը: Միացնեք ձեր սիրտը, այնտեղ Աստված է: Լսեք ինքներդ ձեզ, այնտեղ է ճշմարտությունը: Եվ դրանից ոչ ոք չի փախչի:

Այսօր դուք ցավից մոռացել եք ամեն ինչ: Դարձել եք դատավորներ: Բայց մեր միակ դատավորն Աստված է: Եվ մենք բոլորս կկանգնենք նրա առջև: Ես գիտեմ, որ ձեր սրտերում վառվում է կրակ, ինչպես որ իմ: Ցավը կործանում է ձեզ: Դուք գոռում եք այն մասին, որ ես հեռացրել եմ հայկական դրոշը, չնայած ինչ-որ մեկն այն ուղղակի ֆոտոշոփով ավելացրել էր և ցույց էր տալիս այնպես, իբր տեսեք, հենց գործողությունները սկսվել են, ես հեռացրել եմ այն, դա աբսուրդ է: Դուք գրում եք մեզ, որ մենք ատելության խարույկ հրահրենք և վատ բաներ էիք գրում: Բայց ես խաղաղության կողմնակիցն եմ: Ամեն մարդ թանկ է: Մենք բոլորս էլ ինչ որ մեկի քույրը, եղբայրը, հայրն ու մայրն ենք: Բոլորն Աստծո առաջ հավասար են: Կարևոր չէով է սկսել և ով է մեղավորը, կարևոր է ինչպես մենք մեզ կդրսևորենք տվյալ իրավիճակում: կարևոր է հասկանալ, որն է մեր իրական էությունը: Պատրիոտիզմը ուղղակի նստելն ու հրապարակումներ անելը չէ տարբեր սոցիալական հարթակներում: Հավատացեք` ամեն բան վաղուք պատվիրված է և արվում է ձեր փոխարեն:

Պատրիոտիզմը սերն է հայրենիքի նկատմամբ: Ճի՞շտ է: Սերը խոսքերով սեր չէ, այլ ուղղակի փոշի: Սերը գործողություններն են: Մի ծախսեք ժամանակն այստեղ` ցավեցնելով ձեր մատները: Կանգնեք և սկսեք աշխատել և օգնեք ֆինանսապես: Ես հենց այդպես էլ անում: Ամեն օր աշխատում եմ, որպեսզի օգնեմ անտուն, հիվանդ մարդկանց: Այսօր ես կօգնեմ իմ ազգին, քանի որ նա իմ կարիքն ունի: Բայց դուք պետք է համբերատար լինեք և չխաբվեք մարդկանց պրովոկացիաներն, որոնք աշխատում են դեղին մամուլում: Մենք ապրում ենք նոր ժամանակներում, որտեղ չկա կայուն կարծիք: Լսեք ձեր սրտին և մի թողեք այնտեղ մուտք գործի չարը»,- գրել է Գոհարը:

 

Поделиться
Класс
Send
8d078e6a-68ab-4359-9e77-9ef17a2c73e2_shCz_.jpeg

Ռուբլին էժնացավ. Կենտրոնական բանկը նոր թվեր հրապարակեց դոլար

zovq_aF2mX.jpg

Նկուղային հարկում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված հայտնաբերվել է փակ դուռ. ինչ է բացահայտվել «ՆՈՐ ԶՈՎՔ»-ում (տեսանյութ)

kalendar_mLIBS.jpg

Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

arus-1_zXIsK.jpg

Լույս աշխարհ է եկել Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը․ Հուզիչ տեսանյութ

erexa-karen_1JdMt.jpg

14 տարի երեխա չունենալուց հետո հաղորդավար Տիգրան Հարությունյանը հայր կդառնա. Հուզիչ տեսանյութ

norapsakner_m7AAE.jpg

Նոր մանրամաաներ հանգստատանը մահացած հայտնաբերված նորապսակների դեպքից

dolar-3_i6zo3.jpg

Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել են. ԿԲ

6cffc0aa-1229-4392-9a00-154293e3d2fa_ra1Gr.jpeg

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ սակագները կփոփոխվեն

3b80f662-5f1b-4b86-8aad-cfcda57c9549_fpyCQ.jpeg

Հայտնի է Շիրակի մարզի ավտոտնակում հայտնաբերված 18֊ամյա աղջկա եւ 26-ամյա տղայի կյանքից զրկվելու պատճառը

rubli_VfN0b.jpg

Ցածր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

norapsakner_UY9iF.jpg

Ողբերգական դեպք․ Մեղրամիսը վայելելու գնացած նորապսակներին գտել են հանգստատանը մահացած

dolar-2_0C7Qt.jpg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը