«Գնդի հրամանատարը հայհոյել, հարվածել է, ի պատասխան՝ տղաս էլ նրան է հարվածել»․ ահազանգ՝ զինվորի ծնողից

«Գնդի հրամանատարը հայհոյել, հարվածել է, ի պատասխան՝ տղաս էլ նրան է հարվածել»․ ահազանգ՝ զինվորի ծնողից

Բանակ Ipress 2025-01-04 16:43:00 2550
img7880_ZyHxc.jpeg

«Գնդի հրամանատարը հայհոյել, հարվածել է, ի պատասխան՝ տղաս էլ նրան է հարվածել»․ ահազանգ՝ զինվորի ծնողից

Այսօր՝ հունվարի 4-ին, զանգահարել էր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Գ․ Մ-ն, ով հանդիսանում է Կապանի զորամասում արդեն 18 ամիս ծառայության մեջ գտնվող Ս․ Մ-ի հայրը։

Նա իր դժգոհությունն էր հայտնում զորամասի հրամանատարից, քանի որ իր զինվորին 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ, հայտնում է Գագիկ Շամշյանը։

«Գնդի հրամանատարը երեխայիս շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան երեխաս էլ է հարվածել նրան։ Մեր զինվորը ծառայում է սահմանափակումներով, քանի որ «7Գ» հոդվածով է զորակոչվել։

Այնտեղ այդ ամենը հաշվի չեն առնում, իմ որդին դյուրագրգիռ է ու բոլորը լավ գիտեն՝ դա ինչ հոդված է։

Հրամանատարը հասցրել է նրան, որ նա ստիպված հարվածել է հրամանատարին։

Այդ դեպքից հետո նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ ու մեզ ասացին, որ բերելու են Երևանի Կանազի հոսպիտալ, բայց պարզվեց, որ նրան 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ։

Մենք վստահ ենք, որ մեր զինվորը այնտեղ իրեն մի վնաս կտա ու խնդրում ենք պատկան մարմիններից, որ քայլեր ձեռնարկեն ու մեր սահմանափակումներով ծառայության մեկնած զինվորին վերադարձնեն զորամաս, այս մի քանի ամիսը անցնի ու անվնաս վերադառնա տուն»,- թղթակցի հետ զրույցում նշել է ծնողը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը