Գյումրիում տղամարդը կյանքից զրկել է եղբորը. Ինչ է կատարվել

Գյումրիում տղամարդը կյանքից զրկել է եղբորը. Ինչ է կատարվել

Իրադարձային Ipress 2024-07-01 21:14:00 2004
Հետևեք մեզ՝ Telegram-ում
exbayry-spanel-e-expory_TJwqY.jpg

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։

Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված ահազանգի համաձայն՝ ժամը 10:08-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
Նախնական տվյալներով՝ 2024թ. հունիսի 30–ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը, լսելով քրոջ օգնություն կանչելու ձայնը, մոտեցել է ավտոտնակին, որտեղ նկատել է, թե ինչպես է 34–ամյա եղբայրը ծեծում քրոջը:

Ըստ նախնական տվյալների՝ 33–ամյա տղամարդը, քրոջը պաշտպանելու նպատակով, միջամտել է վեճին, սակայն եղբայրը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է քրոջ վրա։ Այնուհետև 33–ամյա տղամարդը եղբոր ձեռքից վերցրել է դանակը, և վերջիններիս միջև տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ եղբորը գլխի շրջանում պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի հիշյալ մարմնական վնասվածքը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ դանակի շեղբի կտոր: Կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Օպերատիվ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ պարզելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Поделиться
Класс
Send
aram-meliqyani-hxi-kiny-qavorkin_aSatG.jpg

Ինչ տեսքով է Արամ Մելիքյանի հղի կինը դարձել քավորկին. բացառիկ կադրեր

jur-1_UO-zu.jpg

Մինչև 21:00 ջուր չի լինելու. Հասցեներ

gaz-chi-lini_s2BWw.jpg

2 օր գազ չի լինելու

nvard-barseghyan_ZjTKF.jpg

Երեխաների հետ անհետացած կինը մեկ ամիս առաջ է լքել գյուղը. Նոր մանրամասներ են հայտնի

nikol-pashinyani-uxercy_xjlgb.jpg

«Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը»․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

anahit-manukyan-1_e0PWH.jpg

Ահա, թե ով է իրականում դերասանուհի Անահիտ Մանուկյանի մայրը

ashot-pashinyan_dVGHc.jpg

Քաղաքացին գտել է Աշոտ Փաշինյանի դրամապանակը․ ՖՈՏՈ

dolary-ejanacav__R3C7.jpg

Ինչ փոխարժեքներ ունեն դոլարն ու ռուբլին այս պահին

eymin-dzerbakalvel-e_LyWhN.jpg

Հայաստանում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում հետախուզվող կինը, ով վարձու մարդասպան է

luys-chi-linelu-2_LDjQf.jpg

Հուլիսի 8-ին հետևյալ հասցեներում լույս չի լինելու

astxagushak-2_83MAi.jpg

Աստղագուշակ հուլիսի 5-ի համար

artakarg-depq_I2Tk9.jpg

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Մանրամասներ․ ՖՈՏՈ