Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Իրավունք Ipress 2020-04-23 22:13:00 414
ky_X4qaV.jpg

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, որպես համայնքի ղեկավար 2006 թվականի մարտի 31-ին իր կնոջ հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս Գառնի համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0.14 հա մակերեսով հողատարածքը՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 3.000 դրամ վարձավճարով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դրանից կարճ ժամանակ անց՝ 2006 թվականի ապրիլի 18-ին՝ 10 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով կինը նշված հողատարածքից 0.02 հա մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով հանձնել է ՓԲԸ-ի՝ ենթավարձակալության։ Դրանից հետո՝ 2010 թվականի մայիսի 24-ին, վերջինս իր վարձակալած հողատարածքից 0.0139 հա մակերեսով հողատարածքն ամսական 70.000 դրամ վարձավճարով հանձնել է ենթավարձակալության մեկ այլ ՓԲԸ-ի։

Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում ենթավարձակալների կողմից վարձակալին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 15.530.000 ՀՀ դրամ գումար, և Կոտայքի մարզի Գառնի համայնք չի վճարվել ընդհանուր առմամբ 13.977.000 դրամ գումար՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի հատկանիշներով:

2020թ. ապրիլի 23-ին Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է, ով պարտավորվել է 4.500.000 ՀՀ դրամ գումար վճարել, իսկ մնացած գումարը՝ երկու ամսվա ընթացքում, ինչպես նաև՝ որոշում է կայացվել՝ վերջինիս կնոջ նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը