Բուժհաստատություններում այսօր առավոտից խառնաշփոթ է. որն է պատճառը

Բուժհաստատություններում այսօր առավոտից խառնաշփոթ է. որն է պատճառը

Իրադարձային Ipress 2022-07-01 13:45:00 15222
hivandanoc_zl0jK.jpg

Armlur.am-Հայաստանի բուժհաստատություններում այսօր առավոտից խառնաշփոթ է: Պատճառը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն է:

Նշենք, որ այսօրվանից Երևանում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարներն ընդունվում են միայն անկանխիկ ձևով: Սա մի շարք քաղաքացիների մոտ անհարմարություններ է առաջացրել:

Թեեւ տեւական ժամանակ է, ինչ հայտարարվում է, որ հուլիսի 1-ից բուժհաստատություններում վճարումները անկանխիկ են կատարվելու, բայց պարզվում է՝ հանրության մի հատված լիարժեք իրազեկված չէ: Այդ իսկ պատճառով այսօր առավոտից որոշ հիվանդանոցներում, հատկապես ախտորոշիչ կլինիկաներում, լաբորատորիաներում հերթեր են առաջացել. պացինետների մի մասը վճարային տերմինալի մոտ է սպասում, մի հատվածը, բանկային քարտին գումար չունի:

Նշենք, որ գրեթե բոլոր բուժհաստատություններն ունեն այս հնարավորությունը, իսկ նրանք, որոնք այս պահի դրությամբ դեռ POS տերմինալ կամ այլ կերպ վճարումներ ստանալու հնարավորություն չունեին, արդեն միացել են այդ հնարավորությանը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ 2023-ի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել