Բոլորը ռեստորանում սպասում էին, սակայն Բենիամինն ուշացել է․ Ինչ են պատմում հարազատները

Բոլորը ռեստորանում սպասում էին, սակայն Բենիամինն ուշացել է․ Ինչ են պատմում հարազատները

Բանակ Ipress 2024-01-15 21:15:00 2367
img0960_lzf-o.jpeg

Մանուչարյանների որդու զորացրման խնջույքը շաբաթ օրը՝ հունվարի 13-ին, այդպես էլ չկայացավ։

Ձնահյուսից մահացած Բենիամին Մանուչարյանի հարևանն ու դասվարը պատմում է, որ հանդիսությունների սրահում ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները սպասում էին, որ բանակից զորացրման խնջույքը սկսեին։ Սակայն Բենիամինն ուշացել է։ Նրա հետ կապը կորել է կեսօրին։

Զորացրման օրը Սիսիանում ծառայող Բենիամինը որոշել էր ծառայակից ընկերներին հրաժեշտ տալ։ Բարձրացել էր դիրք։ Խիստ անբարենպաստ եղանակի պատճառով դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին նրա հետ կապը կորել էր։ Որոնողական աշխատանքը տևեց մեկ օր։ Նրա դին հայտնաբերվեց ձնահյուսի տակ՝ հունվարի 14-ին՝ 14։20-ի սահմանում՝ Ցղունի գյուղի տարածքում։

Դեպքի մանրամասները հարազատներին ու գյուղացիներին հայտնի չեն։ Ըստ շրջանառվող լուրերի՝ զրոացրվող զինվորը սեփական նախաձեռնությամբ է դիրք բարձրացել։

Բենիամին Մանուչարյանը Մասիս համայնքի Այնթափ բնակավայրից էր։ Այնթափի համայնքապետարանի ներկայացուցիչը դեպքի հանգամանքներից տեղյակ չէ, բայց նա վստահ է՝ եթե բանակում կարգուկանոն լիներ, այս ողբերգությունը չէր լինի։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել