Արագածոտնում ոստիկանները կանխել են վենդետա․ Բժիկների շնորհիվ երեխաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Արագածոտնում ոստիկանները կանխել են վենդետա․ Բժիկների շնորհիվ երեխաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Իրադարձային Ipress 2024-09-14 22:31:00 1629
vostikannery-kanxel-en-vendetan_399Eu.jpg

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային բաժինների ղեկավար կազմին է փոխանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ծառայության ղեկավար կազմին է փոխանցել, որ ոստիկանության և պարեկային ծառայողները պետք է նաև ակտիվ շփման մեջ լինեն քաղաքացիների հետ, ինչը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդել, այլ փոխադարձ վստահություն ստեղծել միմյանց նկատմամբ, ինչպես նաև հնարավոր կլինի այդ կապի շնորհիվ կանխել ու նախականխել քրեորեն պատժելի արարքներ։ 

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, այդ հանձնարարականների շնորհիվ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում կանխվել է վրեժխնդրությունը, ժողովրդի լեզվով ասած՝ «վենդետան»։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի  տեսուչ Շիրակ Մկրտչյանի, հերթապահ մասի հերթապահի օգնական Վանո Աբրահամյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Աղաս Խաչատրյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, պարեկ Սարգիս Շահնազարյանի ու կրտսեր պարեկ Հրաչիկ Սարդարյանի օպերատիվ ու ճիշտ աշխատանքի շնորհիվ կանխվել է վրեժխնդրությունը (վենդետան)։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։15-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ անչափահասներ են տուժել։

Օպերատիվորեն  ժամանել են ոստիկանության Արագածի բաժնի և ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Տեղում նույն գյուղի բնակիչ 39-ամյա Ա․ Ֆ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր աղջկան 15-ամյա Կ․ Ս․-ին Գյումրի քաղաքում բնակվող քրոջ, 26-ամյա Հերիքնազ  Ֆ․-ի տանից բերելու կապակցությամբ իրենց միջև տեղի է ունեցել հեռախոսային վիճաբանություն, որի ընթացքում վերջինս սպառնացել է սպանել իրեն։ Արդեն Ժամը 16։00-ի սահմաններում Հ․ Ֆ․-ն տաքսիով եկել է գյուղ և մեքենայից իջնելով իր ձեռքի պայուսակից հանել է դանակ, որը նկատելով տան բակում գտնվող և Ա․ Ֆ․-ն և իր երեխաները, 11-ամյա  Ի․ Ս․-ն և 9-ամյա Ա․ Ֆ․-ն։ Իրենք  արագ տուն են անցել և փորձել փակել դուռը, սակայն հատակ մաքրելու փայտը մնացել է դռան տակ և այն ամբողջությամբ չի փակվել: Բաց մնացած հատվածից Հ․ Ֆ․-ն ձեռքը ներս է տարել և դանակով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ պատճառել ներսի կողմից դուռը պահող Ա․ Ֆ․-ին, նրա երեխաներին Ի․ Ս․-ին և Գ․ Ս․-ին։ Այնուհետև Հ․ Ֆ․-ն լսելով, որ արդեն դեպքի մասին տեղյակ են ոստիկանությունում, իր եկած մեքենայով արագ հեռացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել «Ծաղակահովիտ» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը և տեղում բժիշկն ու բժշկուհին օգնություն են ցուցաբերել վիրավոր երեխաներին, որոնց կյանքի այլևս վտանգ չի սպառնում։ 

Դեպքի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի վայրի հարևանությամբ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ եթե ոստիկաններն ու պարեկները օպերատիվ չժամանեին՝ հաստատ «վենդետա» էր տեղի ունենալու և շնորհիվ նրանց կանխվել է «վենդետան» և նաև շնորհիվ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժշկի ու բժշկուհու երեխաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում են միջոցառումներ Հ․ Ֆ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը