Բաքուն պատրաստ է Երևանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը
Բաքուն հայտարարել է, որ «պատրաստ է միակողմանի կարգով Երեւանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը»։
Այս մասին հայտարարել են Բանտարկյալների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովում, 24news.am-ի փոխանցմամբ գրել է Sputnik Азербайджан-ը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն տեղեկացված է Բաքվի մտադրության մասին:
