ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ այսօրվա ողբերգական վթարից

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ այսօրվա ողբերգական վթարից

Իրադարձային Ipress 2023-10-16 20:24:00 1044
vtar-2_s_psN.jpg

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։  Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՆՓԱԻԿ թիվ 17 փրկարարական ջոկատի խմբի պետ Ռոման Խաչատրյանը, փրկարարներ Կառլեն Հովհաննիսյանը, Վահե Տեր-Վարդանյանը, Սարգիս Մարգարյանը և Մարգար Գրիգորյանը պատգարակով, մեծ դժվարությամբ դին մոտ 400 մետր դուրս են բերել անանցանելի վայրից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի դիատարին։

Վթարի վայրում բնակիչները արդարացիորեն մեղադրում էին պատկան մարմիններին՝ ասելով․ «Արդեն 5-6-րդ մահվան դեպքն է տեղի ունենում այս հատվածում։ Ամեն անգամ նման դեպք լինելուց հետո խոստանում են, որ բետոնե արգելապատնեշներ կդնեն, ինչը որոշ չափով կխոչընդոտի ավտոմեքենաների գահավիժմանը, սակայն ամեն անգամ խոստացողները օդ են դուրս գալիս։

Նմանատիպ քանի՞ մահով դեպք պետք է լինի, որ գոնե ուղեղներին զոռ տան ու էս խնդիրը լուծեն, հետո էլ ասում են՝ մտածում են քաղաքացու կյանքի համար։ Եթե այս ձևով եք մտածում, վայ ձեզ, ուրեմն ուղեղից թոփալ եք, գոնե հիմա դասեր քաղեք ու էդ բետոնե արգելապատնեշները տեղադրեք ու հաստատ կյանքեր կփրկեք»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը