Սկանդալ ՊԵԿ-ում․ Բագրատաշենի մաքսատան աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան վիրավորներ

Սկանդալ ՊԵԿ-ում․ Բագրատաշենի մաքսատան աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան վիրավորներ

Իրադարձային Ipress 2022-09-07 13:31:00 1431
bagratasen__qiw5.jpg

SHAMSHYANcom-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են ստացվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 4-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի տեղակալ Սարմեն Հարությունյանի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Ժորա Վարդանյանի միջև աշխատանքային բնույթի հարցերի շուրջ Բագրատաշենի մաքսային կետ-բաժանմունքի պետի (հերթափոխի) աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ժ․ Վարդանյանը հարվածել է Ս․ Հարությունյանի:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև Ս․ Հարությունյանը նշված միջադեպի մասին հայտնել է Յուրիկ Հարությունյանին, և հետագա պարզաբանումներ նպատակով զանգահարել և Պտղավան-Բագրատաշեն ավտոճանապարհին գտնվող ավտոգազալցակայան է կանչվել Ժ․ Վարդանյանը։ 

Նույն օրը Ժամը 03։00-ի սահմաններում նշված գազալցակայան են ժամանել Ժ․ Վարդանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Օրբելի Թարմինյանը, Արամ Հայրապետյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ շնագիտական կետ-բաժնի տեսուչ Սմբատ Հովսեփյանը։ Խոսակցութանը ներկա են գտնվել Տիգրան Հարությունյանը, Կարեն Մելիքյանը, Էդիկ Էվինյանը և Սիրեկան Ավետյանը։

Խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի, որի հետրանքով Ա․ Հայրապետյանը, Օ․ Թարմինյանը,Կ․ Մելիքյանը և Է․ Էվինյանը ստացել են մարմնական վնասվածքներ։ Որոշ ժամանակ անց Է․ Էվինյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը