ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

Իրավունք Ipress 2022-06-18 21:26:00 1422
davajan_FZ82t.png

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետւթյան քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա.Հ.-ի հետ, 2021թ. մայիսին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից, կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ ում տիրող իրավիճակի, աոանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում:

Ա.Հ.-ն ընդունելով նրա առաջարկը սկսել է նրան տրամադրել որոշակի տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի, սոցիալական ծրագրերի, Արցախ այցելող օտարերկրյա քաղաքացիների և այլնի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց, օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հրավերով և ֆինանսավորմամբ Ա.Հ.-ն 2021 թվականի հոկտեմբերի 23-ին մեկնել է Ուկրաինայի Հանրապետության ք. Կիև, որտեղ հանդիպել է օտարերկրյա հատուկ ծառայության 2 աշխատակցի հետ, արդեն իսկ տրամադրած տեղեկությունների դիմաց նրանցից ստացել է 400 ԱՄՆ դոլար գումար ու թանկարժեք օծանելիք և պայամանավորվածություն ձեռք բերել ամսական 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց շարունակել տրամադրել նրանց հետաքրքրոդ տեղեկություններ:

Կիևից վերադառնալուց հետո, Ա.Հ.-ի համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծառայության հետ ստացել է այլ երանգ, վերջինս սկսել է գործել հստակ առաջադրանքներով, որոնց կատարման արդյունքում փոխանցել է տեղեկություններ որոնք թեև պետական գաղտնիք չեն հանդիսանում, բայց կարող են օգտագործվել ՀՀ և ԱՀ արտաքին անվտանգության դեմ:

2022թ. հունվարի 28-ին, Ա.Հ.-ն օտարերկրյա հատուկ ծառայության կողմից կատարված աշխատանքի համար վարձատրություն ստանալու և հրահանգավորվելու նպատակով, նրանց հրավերով և ֆինանսավորմամբ մեկնել է Վրաստանի Հանրապետություն ք. Թբիլիսի, որտեղ նրանց հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ստացել է 1500 ԱՄՆ դոլար գումար և ստորագրել նրանց հետ համագործակցելու պարտավորագիր, ինչպես նաև թանկարժեք նվերներʽ օծանելիք, պայուսակ և Iphone 11 մոդելի հեռախոս, որում տեղադրված էր հատուկ ծրագիր, որի միջոցով վերջինս հետագա համագործակցության ընթացքում փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները:

Այսպիսով Ա.Հ-ն մինչ ս.թ. մայիսի 25-ը օտարերկրյա հատուկ ծառայության առաջադրանքով, երբեմն էլ իր նախաձեռնությամբ, հավաքել և փոխանցել է Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սոցիալական, քաղաքական իրադրությունների և առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի և ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ Խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, պատերազմի արդյունքում բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների քանակի, պետության կողմից նրանց տրվող աջակցության, Արցախում տիրող մթնոլորտի և առանձին գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը, հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է, միաժամանակ հիշեցնելով, որ ԱՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով, այն է Պետական դավաճանությունը, նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ