«Արտյոմ Մաշուրյանը և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն 6 տարի սպասված առողջ պտղի մահվան պատասխանատուներն են». Գոհար Ջուլհակյան

«Արտյոմ Մաշուրյանը և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն 6 տարի սպասված առողջ պտղի մահվան պատասխանատուներն են». Գոհար Ջուլհակյան

Իրադարձային Ipress 2024-08-12 20:29:00 1647
img5048_mwbgY.jpeg

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն ծրագրի համակարգող Գոհար Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես սովորաբար չեմ սիրում էսպիսի գրառումներ անել, կյանքի դժվարությունները փորձում եմ ինքնուրույն հաղթահարել:

Այս դեպքը ստիպված եմ հանրայնացնել, այն հույսով, որ այս պատմությունը որևէ ընտանիքում չի կրկնվի: 

Իսկ պատմությունը քրոջս մասին է, ով հղիության 36 շաբաթականում, բացարձակ առողջ և հասուն պտղով՝ 4կգ. 52 սմ, գերջրության ցուցանիշներով դիմում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ բժիշկների վերահսկողության տակ լինելու, փոքրիկ վտանգի դեպքում բժշկական պատշաճ օգնություն ստանալու համար: 

Քույրս հիվանդանոցում անցկացնումա 2 օր (ուրբաթ առավոտյան գնումա հիվանդանոց, իսկ չարաբաստիկ դեպքը տեղի ա ունենում շաբաթ երեկոյան): Քրոջս հետազոտության ցուցիչները ամեն օր ավելի վատն են լինում, դրանք լինում են բավարար, որպեսզի բժիշկը ծննդազատում իրականացնի, քույրս նույնիսկ ինքն է խնդրում ժամանակից շուտ անել կեսարյան հատում, բայց բժիշկները ոչինչ չեն ձեռնարկում, որոշում են սպասել, երեկոյան հոտազոտության ժամանակ, որն ինչպես իրենք են նշում հավելյալ ուշադրության համար են արել, գրանցում են՝ երեխայի սիրտը չի զարկում. երեխան խեղդվել է: Ոչ մի կերպ չեն ընդունում, որ սխալն իրենցն է, լքտիաբար նշում են, որ նույն բանը կարող էր պատահել նաև տանը: 

Այո՛, տանը կարող էր նման բան պատահել, բայց բժիշկների հսկողության տակ գտնվելու պարագայում նման ավարտ պետք է չլիներ, իհարկե այն դեպքում, եթե բժիշկը իսկապես իր գործի գիտակ լիներ, կարողանար կայացնել որոշումներ, որոնք կյանքեր են փրկում, այլ ոչ՝ խլում: 

Հերթապահ «բժիշկը», ով հետազոտության բոլոր տվյալները վստահ եմ փոխել է, Արտյոմ Մաշուրյանն է: Վերջինս մի քանի անգամ հարազատների հետ զրուցելիս պատշաճ չի ներկայացրել դեպքի նման հանգուցալուծման հիմնավոր պատճառները, նույնիսկ վիրահատության ընթացքի կարևոր մանրամասներ մենք լսել ենք կենտրոնի այլ աշխատակիցների զրույցից միայն:

Սա մեր ընտանիքում մեկ ամսվա ընթացքում երկրորդ նման հանգուցալուծմամբ դեպքն է, մեկը մյուսից դաժան ու չսպասված: Ես չգիտեմ՝ մենք էս դեպքերից հետո, երբ և ինչպես ենք վերականգնվելու, չգիտեմ՝ ովքեր են կրելու էս ամենի պատասխանատվությունը: Բայց ուզում եմ, որ նման «բժիշկներն» արժանանան հանրային պարսավանքի, նման «բժիշկները» տեղ չունենան մեր հիվանդանոցներում, չխլեն կյանքեր, չփչացնեն ճակատագրեր: Արտյոմ Մաշուրյանը և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն էս դեպքի պատասխանատուներն են: Սա իրենց անգործության, սխալ որոշումների, և հանգստյան օրերին ժամանակ սպանելու արդյունք ա: Բժիշկ կոչեցյալը էսքան արցունքները չի մարսելու ու արժանիա էն բոլոր խոսքերին, որ էս օրերին լսել ա: 

Ես էս հարթակում ունեմ մոտ 2000 ինձ հետևող, ուզում եմ ընդունեք ի գիտություն և անհրաժեշտության դեպքում պաշտպանեք ձեզ: Իմ ընկերներում կան բազմաթիվ լրագրողներ, որոնց խնդրում եմ անդրադառնալ նման դեպքերին ու նպաստել այսպիսի դեպքերի նվազեցմանը: Իմ ընկերներում կան նաև գերատեսչական տարբեր մարմինների ներկայացուցիչներ, մարդիկ, որոնց պատասխանատվության շրջանակում պետք է լինի նաև էս ոլորտի խնդիրների լուծումը: Սա ձեզ մի դեպք վստահ եմ, եթե մոնիթորինգներ անեք կամ մի փոքր հետաքրքրվեք նման և շատ այլ լուրջ խնդիրներ կգտնեք, մի բան արեք մեր երկրում գոնե առողջապահության ոլորտն էս վիճակին չլինի»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն