Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի

Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2024-12-23 11:14:00 3264
artaroc-depq-erevanum_41PyR.jpg

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանը, ով իր դժգոհությունը և վրդովմունքը հայտնեց իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարության վերաբերյալ։

Նա ասաց․ «Հայրիկիս 2004 թվականի դեկտեմբերի 9-ին հուղարկավորեցինք «Սպանդարյան» գերեզմանատանը օրենքով ու փաստաթղթերով տրամադրված 3-ը 4-ի վրա հողակտորում։ Այնպես ստացվեց, որ գերեզմանատեղիում բետանոպատում և շինարարություն չարեցինք, բայց անունը գրված էր, թումբը միշտ թարմացնում էինք և ակնհայտ երևում էր, որ այդտես մարդ կա հուղարկավորված։ Հաճախակի գնում էինք հայրիկիս գերեզմանին այցի, խունկ ծխեցնում, հարգում։ Վերջին անգամ մի քանի օր առաջ գնացինք ու տեսա, որ հայրիկիս հատկացված 3-ը 4 չափի հողակտորի ուղիղ կեսը բետոնապատվել, սալապատվել և խճաքարով ծածկվել է, իսկ հողաթումբը՝ չկա։

Դիմեցի պատասխանատուներին, իսկ նրանք ասացին, որ իրենք չգիտեն, տեղյակ չեն՝ ով է դա արել, ով է հայրիկիս անուն ազգանունով մետաղյա ցուցանակը հանել։ Ես վստահ եմ, որ դա իմ հայրիկի կամ իմ հարազատներից ոչ ոք չի արել, դա այլ մարդու արած գործ է։ Ինձնից սկսեցին պահանջել փաստաթուղթ, որ հուղարկավորվածը իմ հայրիկն է։ Իհարկե ես անգամ ստիպված եղա իմ ծննդյան վկայականը, հայրիկիս մահվան վկայականը բերել, բայց կարողացա ապացուցեմ, որ իմ հայրիկն է հուղարկավորված։ Դրանից հետո բերեցին հայրիկի անուն-ազգանունով նոր ցուցանակ դրեցին։ Ես նորից դիմեցի պատասխանատուներին, ինձ ասացին, որ ում ուզում եմ բողոքեմ, իրենք ասելու բան չունեն ու չգիտեն՝ ով է այդտեղ շինարարություն արել։ Ես անգամ չգիտեմ՝ այդտեղ միգուցե հուղարկավորություն են արել։

Խնդրում եմ պատասխանատու կառույցներին, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ՀՈԱԿ-ի ղեկավար կազմին ինձ բացատրեն, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ապօրինի տիրացել այդ հողակտորին և ով է այդ գործարքի հեղինակն ու պատասխանատուն»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը