Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

Իրադարձային Ipress 2024-02-02 21:08:00 468
artakarg-depq_ERaVX.jpg

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցում՝ թիվ 137 մանկապարտեզի դիմաց Lada Priora մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին ապա հայտնվել  թիվ 33/1 տան դիմաց կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև նշված տան երկաթե դարպասը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄԻ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները։
Գազատար խողովակից գազի արտահոսք է սկսվել և նշված հատվածում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Դեպքի վայրում վիճաբանություն, քաշքշոց է սկսվել և միմյանց հասցեին հայհոյանքներ էին հնչեցնում մի քանի քաղաքացիներ, իսկ նրանցից մի քանիսը խոչընդոտում էին հրշեջների և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներին։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն եթե ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի  ծառայողներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները մի քիչ ուշանային, ապա «կոկոններ»-ը տաքացրած հիմնականում Mercedes-ի տերն ու նրա ընկերները հակաօրինական գործողություններ կկատարեին, սակայն երբ պարեկները, «կարմիր բերետներ»-ն ու Մաշտոցի ոստիկանները ժամանեցին «առյուծի կաթ կերած» ու «աքլոր կտրած» վիճաբանության մասնակիցները դարձան «թուխս նստած հավեր»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը