Արտակարգ դեպք. բժիշկ Արմեն Հովհաննիսյանին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ պացիենտուհիներին նարկոզի տակ բռնաբարելու համար

Արտակարգ դեպք. բժիշկ Արմեն Հովհաննիսյանին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ պացիենտուհիներին նարկոզի տակ բռնաբարելու համար

Իրադարձային Ipress 2020-07-10 19:14:00 4440
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bsss_Xr1QI.jpg

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արմեն Հովհաննիսյանը, որը մեղադրվում է պացիենտուհիներին նարկոզի տակ բռնաբարելու համար, դատապարտվել է խիստ ռեժիմի գաղութում 10 տարվա ազատազրկման, հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով Սանկտ Պետերբուրգի դատարանների միավորված մամուլի ծառայությանը:

Բացի այդ, «Յուվենտա» կլինիկայի 60-ամյա բժիշկին վեց տարով զրկել են բժշկությամբ զբաղվելու իրավունքից եւ պարտավորեցրել են տուժածներից մեկին բարոյական վնասի համար 70 000 ռուբլի հատուցել:

Այս պատմությամ մասին հայտնի է դարձել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին: Այն ժամանակ 15-ամյա պետերբուրգցի պացիենտուհին հազիվ է դուրս եկել նարկոզից «Յուվենտա» կլինիկայի տարածքներից մեկում արված վիրահատությունից հետո, որբ ռեանիմատոլոգը, օգտվելով աղջկա անօգնականությունից, ոտնձգությունէ կատարել նրա հանդեպ: Կլինիկայի աշխատակիցները իմացել են այդ մասին եւ իրենց գործընկերոջը հանձնել են իրավապահ մարմիններին: «Դեկտեմբերի 19-ին, չորեքշաբթի օրը, աղջիկը նոր էր դուրս գալիս նարկոզից: Սակայն հիշել է այն տղամարդուն, ով իր կողքին է եղել եւ որոշակի գործողություններ է կատարել: Մենք իրավապահներին կանչեցինք կենտրոն, եւ բժիշկն անմիջապես կալանավորեցին»,- kp.ru կայքին պատմել են կլինիկայում:

Չնայած աշակերտուհու ցուցմունքներին, անեսթեզիոլոգը սկսել է հերքել մեղադրանքները դեռեւս իրեն կալանավորելիս, իսկ ավելի ուշ հայտարարել է, որ իրեն վատ է զգում։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա եղել է ոստիկանության մի քանի աշխատակիցների հսկողության տակ։

Այդ ընթացքում իրավապահ մարմինները բողոքներ են ստացել կլինիկայի եւս երկու պացիենտներից, առաջինը՝ 17 տարեկան, նա հաղորդել է անեսթեզիոլոգի կողմից սեռական գործողությունների մասին, երկրորդը՝ 21-ամյա տուժողը, պատմել է բռնաբարության մասին: Պարզվել է, որ բժշկի այդ բոլոր հանցագործությունները կատարվել են նույն օրը, երբ նա ոտնձգություն էր կատարել 15-ամյա աղջկա հանդեպ:

Արդյունքում բժշկի դեմ գործ է հարուցվել ՌԴ ՔՕ  131 հոդվածի 1-ին մասով՝ «Բռնաբարություն», եւ 132 հոդվածի 3-րդ մասի «ա» կետով՝ «Սեռական բնույթի բռնի գործողություններ»: Ավելի ուշ հայտնի է դարձել եւս երեք նման հանցագործությունների մասին, սակայն դրանց մանրամասները դեռեւս չեն բացահայտվում: Տղամարդը մինչեւ վերջին վճռական նիստը չի ընդունել իր մեղքը:

Նախկինում Հովհաննիսյանը դատված չի եղել եւ պատասխանատվության չի ենթարկվել: Աշխատանքի բոլոր տեղերում բժիշկին բնութագրել են բացառապես դրական՝ նա Ռուսաստանի Անեսթեզիոլոգների ասոցիացիայի անդամ է, բժշկական գիտությունների թեկնածու, ինչպես նաեւ անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի եւ ուլտրաձայնային ախտորոշման մի շարք վկայականներ ունի:

Տղամարդու վաստակների հետ կապված՝ շատերը պնդել են նրա անմեղությունը: «Թող ինձ ներեն ոստիկանություն դիմողները, բայց այս ամենը շատ քիչ է նման ճշմարտության: Արդյո՞ք 35 տարվա փորձ ունեցող մասնագետը, գիտությունների թեկնածուն, հերթով օրը ցերեկով հիվանդասենյակում բռնաբարել է բոլոր պացիենտուհիներին: Չեմ կարծում: Աղջիկներին դա կարող էր թվալ, քանի որ իրենք են ասում, թե այդ ժամանակ դեռ լրիվ դուրս չէին եկել նարկոզից: Կասեմ ավելին, յուրաքանչյուր անեսթեզիոլոգ ունի աներեւակայելի մեջբերումների մեծ հավաքածու՝ նարկոզի տակ գտնվող հիվանդներից»,- «Аргументы и Факты»-ին ասել է Ռեանիմատոլոգների ասոցիացիայի անդամ Ալեքսեյ Ռոմանովը։

Բժիշկին սատարել են նաեւ որոշ պացիենտներ, որոնք նրա շնորհիվ հաջողությամբ բուժվել են: «Արմեն Աղասեւիչը հիանալի մասնագետ է: Իսկական պրոֆեսիոնալ: Կլինիկա գնալուց առաջ ես նրա մասին միայն դրական արձագանքներ եմ լսել, ոչ ոք չի բողոքել որեւէ ոտնձգության մասին: Հաճելի, քաղաքավարի, նրբազգաց բժիշկ է: Ես նույնիսկ պատկերացնել չեմ կարող, որ նա կարող էր այդպես վարվել»,- ասել է պետերբուրգցի Նատալյան:

Поделиться
Класс
Send