Արտակարգ դեպք ՀՀ-ում. էքնահողի 15 մասնակիցներ` այդ թվում երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք ՀՀ-ում. էքնահողի 15 մասնակիցներ` այդ թվում երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Իրադարձային Ipress 2020-08-10 22:20:00 1833
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vss_-HKse.jpg

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած այգալացի (Էքնահող) արարողության ժամանակ դեռևս չպարզված սննդամթերք օգտագործելու հետևանքով մի խումբ քաղաքացիներ «սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ են տեղափոխվել:

 Վեդիի հիվանդանոց են տեղափոխվել Նոյակերտ գյուղի բնակիչներ, 57-ամյա Սարգիս Ղ.-ն, 52-ամյա Հերիքնազ Բ.-ն, Վեդի քաղաքի բնակիչներ, 21-ամյա Վոլոդա Վ.-ն, 18-ամյա Լուսինե Վ.-ն, 42-ամյա Աննա Հ.-ն, իսկ «սուր սննդային թունավորում գաստրոէնտրոկոլիտ ջրազրկում» ախտորոշմամբ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչներ, 34-ամյա Սերյոժա Հ.-ն, 42-ամյա Արգամ Ք.-ն, 12-ամյա Վարդան Ք.-ն, 36-ամյա Կարինե Ք.-ն, 14-ամյա Հռիփսիմե Ք.-ն, 28-ամյա Լուսինե Մ.-ն, Նոյակերտ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հերմինե Մ.-ն, 58-ամյա Լալա Մ.-ն, Արարատ քաղաքի բնակիչ, 3-ամյա Արեգնազ Մ.-ն և Ոսկետափ գյուղի բնակիչ, 40-ամյա Տաթևիկ Պ.-ն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Արարատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Ս. Հայրապետյանի տանը՝ էքնահողի արարողությանը մասնակցելու ժամանակ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Поделиться
Класс
Send
img8936_lxHts.jpeg

«Սպառնում են ինձ և մանկահասակ երեխայիս»․ Ալեն Սիմոնյան

img5647_ZcDxm.jpeg

40 օրական երեխա է մահացել, մանրամասներ

img3967_XT1Od.jpeg

Զինծառայողը հոսպիտալում մահացել է. մանրամասներ

img8467_h4hij.jpeg

«Դոգին դաժանաբար ծեծել են»․ Արթուր Մուսայելյան

img8466_uwbon.jpeg

Նոր մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ

img8464_kTD9H.jpeg

Ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն

img8093_c5T8z.jpeg

«Դպրոցներն ու մանկապարտեզները մեկ շաբաթով փակեք». Արթուր Գևորգյան

astxagushak_HfFB2.jpg

Աստղագուշակ փետրվարի 4-ի համար

jur-ci-linelu_kFuu2.jpg

12 ժամ ջուր չի լինելու

qaxaqaci_qxMZJ.jpg

Մի ամբողջ ավտոբուս ինձ ստիպում էր, որ իջնեի, քանի որ չէի վճարել․ քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

voghbergakan-avtovtar-2_MRZYS.jpg

Բացառիկ լուսանկարներ 22-ամյա Նարեկ Գևորգյանի կյանքը խլած ավտովթարից

roza-davtyan_TUZ7r.jpg

«Առավոտը բարի չէր ինձ համար». Ռոզա Դավթյանը` կապտած դեմքով, հիվանդանոցում է. Ինչ է պատահել