Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ որդին հորն ասել է, որ նա ապրելու իրավունք չունի ու բազմաթիվ հարվածներ է հասցրել

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ որդին հորն ասել է, որ նա ապրելու իրավունք չունի ու բազմաթիվ հարվածներ է հասցրել

Իրադարձային Ipress 2024-08-19 23:50:00 12036
artakarg-depq_EEdCP.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Եղշ» մականվամբ` Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Արեն Ծ․-ն «Ջունգլիներ» թաղամասում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հորը` Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Վարուժ Ծ․-ին, ով ներկայումս գտնվում է այնտեղ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Բազումի բաժին է հրավիրվել Վարուժան Ծ․-ն, որտեղ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտարարել է, որ նույն օրը` ժամը 16։00-ի սահմաններում Չուխաջյան փողոցի 40 հասցեի մոտ որդին` Արեն Ծ․-ն, վիճաբանել է իր հետ, ասելով, որ «ինքը ապրելու իրավունք չունի, պիտի մեռնի» և իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել որովայնի և գլխի հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածքներ և արյունահոսելով թողնելով` հեռացել է:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` Արեն Ծ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը