Արտակարգ դեպք Լոռու մարզում. « հրազենային վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ

Արտակարգ դեպք Լոռու մարզում. « հրազենային վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ

Իրադարձային Ipress 2020-03-09 20:45:00 909

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդրոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Օձուն գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր Գ.-ն է, ով իրավապահներին հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի հրապարակում լսել է պայթյուն, այնուհետև ազդրի շրջանում ցավ է զգացել:

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության հանգամանքները, հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը