Արտակարգ դեպք. Ընկերոջ հետ Թաքնված ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը․ ուշքի է եկել և ահազանգել ոստիկանություն՝ ընկերը չկա

Արտակարգ դեպք. Ընկերոջ հետ Թաքնված ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը․ ուշքի է եկել և ահազանգել ոստիկանություն՝ ընկերը չկա

Իրադարձային Ipress 2022-05-28 23:24:00 6687
artakarg-depk_9Ec4x.jpg

Արդեն 5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի 6 հրշեջ-փրկարար, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, վարչության պետ Սերգո Ավետիսյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց միացած «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի աշխատակիցները, Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն:

Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի է եկել և ահազանգել է համապատասխան մարմիններին:

Օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Աննա Խ.-ին, այնուհետև միացել փրկարարներին և ոստիկաններին, և ոտքով մոտ 3 կմ շարունակել են Վահան Ս.-ի որոնողական աշխատանքները:

Երեք ուղղություններով որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնք ղեկավարում են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը, Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի օրվա պատասխանատուն և «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի անտառապետը:

Առաջին իսկ պահից որոնողական աշխատանքներին միացել են նաև նշված վայրի հարևանությամբ գործող սննդի կետի աշխատակիցները, որոնցից Սեյրանը մի քանի անգամ իր Niva-ով անտառի դժվարանցանելի հատվածում՝ փրկարարների և ոստիկանների հետ մոտ 4 կմ որոնողական աշխատանքներ կատարեց:

Անտառի մուտքի մոտ հայտնաբերվել է նաև Mazda մակնիշի ավտոմեքենան, որով՝ ըստ Աննա Խ-ի հայտարարության, ինքը Վահան Ս.-ի եկել էին այնտեղ և մեքենան կայանել, ու մոտ 3,5 կմ ոտքով՝ անտառով հասել «Թաքնված ջրվեժ»:

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: 

«Թաքնված ջրվեժը» գտնվում է Դիլիջան ազգային պարկից՝ Հաղարծնի վանքից ոչ հեռու: Անցնելով անտառային մի փոքր արահետով, որը ոլոր-մոլոր ձգվում է մինչ լեռան ստորոտը, կարելի է այն տեսնել: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է, քանի որ ամռան շոգին ու քայլքից հովանալու հնարավորություն է ընձեռնում :

Ջրվեժը հեռու է մարդկային աչքից, նրա ուղին միայն հովիվներն ու գիտակներն են գտնում, այդ պատճառով էլ անվանվում է «թաքնված»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել