Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. քույրը փրկել է եղբոր կյանքը, իսկ նրանց հայրն օրեր առաջ էր վերջ տվել իր կյանքին

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. քույրը փրկել է եղբոր կյանքը, իսկ նրանց հայրն օրեր առաջ էր վերջ տվել իր կյանքին

Իրադարձային Ipress 2024-11-10 13:28:00 2112
Հետևեք մեզ՝ Telegram-ում
artakarg-depq-1_oN4yk.jpg

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել։

Տեղում համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ, և ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ 37-ամյա Դ. Ն.-ն փորձել է իրենց տան բակի աստիճանից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն քույրը նկատել է և փրկել նրա կյանքը։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր առաջ նրանց հայրը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել։

Поделиться
Класс
Send