Արմեն Հարեյանը մեկնաբանեց երեկ կատարված արևի խաչաձև փայլատակման դեպքը

Արմեն Հարեյանը մեկնաբանեց երեկ կատարված արևի խաչաձև փայլատակման դեպքը

Եկեղեցի Ipress 2023-10-02 11:39:00 1455
img8157cqupu_t6NB5.jpeg

Կիսասարկավագ Արմեն Հարեյանը գրում է. Սիրելի եղբայրներ ու քույրեր։ Բավական մարդիկ, ովքեր մասնակցել էին այսօրվա Էջմիածնի ուխտերթին և Պատարագին ինձ ուղարկում են այս և նմանատիպ պատկերներ, որ նկարվել են Էջմիածնի երկնքում Պատարագի ընթացքում։

Այսօր Վարագա Խաչի տոնն էր և արևի խաչաձև փայլատակումն այս նկարում մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ես չգիտեմ սա ինչպես մեկնաբանել՝ արդյոք ֆոտոլուսարձակու՞մն է այդպես, թէ իրապես հիշեցման նշան է Տիրոջից։

Իսկապես չգիտեմ։ Նման բաներ եղել են պատմության մեջ, ասենք 351թ-ին մայիսի 7-ին՝ ցերեկը ժ․ 2ին Երուսաղեմում։ Անկախ ամեն ինչից մի բան հստակ է։ Սա մեզ պետք է պարտավորեցնի։ Պարտավորեցնի դարձի գալ ու ապաշխարել։

Պարտավորեցնի լսել որ Աստված մեզ պատգամ ու կոչ ունի։ Պարտավորեցնի որ չմերժենք այդ կոչը։ Պարտավորեցնի, որ հրաժարվենք ամեն տեսակի չարությունից, սիրենք Քրիստոսին և մեր մերձավորին։

Եթե սա ձեզ պարտավորեցնում է Ավետարանը կարդալ, անհատական խոստովանության գնալ ու խոստովանել ձեր մեղքերը և ամեն Կիրակի շտապել Պատարագի, ու ձեր կյանքը նվիրել Քրիստոսին հնազանդվելու, ապա լավ։

Ուրեմն նշան է։ Իսկ եթե զուտ հետաքրքրությունից դրդված տեսաք, զարմացաք, ու անցաք ձեր առօրյա նույն մեղավոր կյանքին, ապա ոչ մի օգուտ էլ չունի։

Խնդրում եմ, հիշեք որ Քրիստոս Աստված մեզ ապաշխարության է կոչում, ու չի կարելի անտեսել ու առհամարել այդ կոչը։

 - Իսկ ուխտավորներին ովքեր աղոթքով կամ իրենց ներկայությամբ մասնակցել են այս ուխտերթերին՝ Տերն օրհնի բոլորիս և ընդունելի անի մեր բոլորի ուխտը։

Թող տեսնենք այս ուխտերի պտուղները՝ մեր ազգի դարձը դեպի Քրիստոս, ապաշխարությունն ու փրկությունը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը