«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 1 օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 1 օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը

Իրադարձային Ipress 2024-07-03 12:18:00 693
2-qaxaqaci-mahacel-en_iNRqI.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություններ» (հանկարծամահություններ) հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 1-ին, ժամը 01։45-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Արմավիր» քրեկատարողական հիմնարկից «թոքի այտուց, կարտիոգեն շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Արմավիր» քրեակատարողական  հիմնարկի դատապարտյալ 57-ամյա Հովհաննես Կ․-ն է, ով հունիսի 30-ին ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի բանտում ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչից հետո նրան տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Նույն օրը ժամը 11։40-ի սահմաններում դարձյալ «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ ժամը 08։20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «սեպտիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մահացածը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Գագիկ Հ․-ն է, ում ինքնազգացողությունը հունիսի 30-ին ժամը 22։10-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է, ինչից հետո նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Արտաքին զննությամբ երկու դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը